Ինքնախնամքը արտաքին ծեսերի և ներքին խնամքի ներդաշնակությունն է։ Մինչ կոսմետիկան աշխատում է արտաքինի վրա, մեր տեսքը ներսից ձևավորում են սննդարար նյութերը՝ գեղեցկության աննկատ, բայց անփոխարինելի «ճարտարապետները»։ Բացահայտեք, թե որքանով է ամուր այն հիմքը, որի վրա հենվում է ձեր բնական փայլը։
Երբ խոսքը վերաբերում է ձեր առողջության և արտաքին տեսքի պահպանմանը, կարևոր է հիշել, որ վիտամինները, հանքանյութերը և ամինաթթուները նշանակալից դեր են խաղում օրգանիզմի բնական գործառույթները պահպանելու գործում: Այս բաղադրիչների հավասարակշռված ընդունումը նպաստում է հյուսվածքների նորմալ գործունեությանը և օգնում պաշտպանել բջիջները օքսիդատիվ սթրեսից: Սա, իր հերթին, կարող է դրականորեն ազդել ձեր մաշկի, մազերի և եղունգների ընդհանուր վիճակի վրա՝ պահպանելով դրանց առողջ տեսքը:
Գեղեցկություն և առողջություն. փնտրում ենք պատճառը
Մազաթափություն, ճյուղավորված ծայրեր կամ մաշկի ցան. ինչպե՞ս ենք մենք սովորաբար արձագանքում: Հաճախ մեղադրում ենք արտաքին գործոններին: Չնայած դրանք նշանակություն ունեն, բայց ավելի ճիշտ է ինքներդ ձեզ հարցնեք.
- Վերջերս շատ սթրես ունեցե՞լ եք: Մազերի աճի ցիկլի առանձնահատկությունների պատճառով մազաթափության աճը կարող է դրսորվել դժվարին ժամանակահատվածից ամիսներ անց:
- Փոխվե՞լ է, արդյոք, ձեր սննդակարգը: Այն բավականաչափ բազմազա՞ն է:
- Ինչքա՞ն վաղուց են այս խնդիրները և որքա՞ն հաճախ են դրանք առաջանում: Որոշ երևույթներ, ինչպիսիք են պզուկները կամ սեզոնային մազաթափությունը, պարբերական բնույթ են կրում:
Այս ասպեկտներին ուշադրություն դարձնելն օգնում է ավելի խորը հասկանալ ձեր մարմնի կարիքները: Թերությունները թաքցնելու փոխարեն, կարող եք բացահայտել սննդանյութերի հնարավոր պակասը, աջակցել ձեր մարմնին կարևոր պահերին և նվազեցնել խնդիրների կրկնության ռիսկը։
Ի՞նչ սննդանյութեր են անհրաժեշտ մաշկին
Մաշկի փայլը և առաձգականությունը ուղղակիորեն կախված են նրա ներքին հավասարակշռությունից: Հիմնական սննդանյութերի պակասը արագորեն խաթարում է վերականգնման և պաշտպանական գործընթացները:
Կոլագենային հիմնակառուցվածքը պահանջում է մշտական աջակցություն: C վիտամինը և պղինձը կարևոր են սեփական կոլագենի և էլաստինի արտադրության համար: Առանց դրանց մաշկը կորցնում է իր խտությունն ու հարթությունը, ինչը հանգեցնում է վաղաժամ կնճիռների առաջացմանը: Ամինաթթուները անմիջականորեն ազդում են մաշկի տուրգորի և առաձգականության վրա: Լիզինը և պրոլինը կոլագենի հիմնական կառուցվածքային բաղադրիչներն են: Դրանց բավարար ընդունումը նպաստում է միջբջջային մատրիցի խտության և առաձգականության պահպանմանը, ինչն անմիջականորեն ազդում է մաշկի տոնուսի և խոնավությունը պահպանելու՝ նրա ունակության վրա: Ցինկը, որը միկրոէլեմենտ-կարգավորիչ է, հատուկ դեր է խաղում: Այն վերահսկում է ճարպագեղձերի աշխատանքը և կարգավորում վերականգնման գործընթացները, ուստի դրա լուրջ անբավարարությունը հաճախ պզուկների և դանդաղ ապաքինման պատճառ է դառնում:
Այսպիսով, գեղեցիկ մաշկը կախված է մի շարք սննդարար նյութերի համակարգված գործողությունից։
Բաղադրիչներ ամուր և առողջ մազերի համար
Մազերի առողջությունը ձևավորվում է մազի ֆոլիկուլի մակարդակում և ուղղակիորեն կախված է նրան թթվածնով և կառուցվածքային նյութերով ապահովելուց։ Երկաթը պատասխանատու է թթվածինը հյուսվածքներ տեղափոխելու համար։ Դրա անբավարարությունը խաթարում է ֆոլիկուլների սնուցումը, ինչը հանգեցնում է աճի դանդաղեցմանը և սաստիկ մազաթափությանը՝ մի վիճակ, որը հատկապես ակտուալ է կանանց համար։ Կերատինը մազի կառուցվածքային հիմքն է, որի սինթեզի համար պահանջվում է ծծումբ։ Ծծմբի անբավարարությունը դրսևորվում է խամրածության, փխրունության և մազը ողջ երկարությամբ ճեղքվելու տեսքով։ Կերատինն ինքնին կառուցված է ամինաթթուներից, ինչպիսիք են լիզինը և պրոլինը։ Դրանց պակասը թուլացնում է մազի ցողունը՝ նվազեցնելով դրա ամրությունն ու առաձգականությունը։ Ցինկը մասնակցում է ֆոլիկուլային բջիջների աճի և բաժանման կարգավորմանը. դրա արտահայտված պակասը կարող է հանգեցնել արմատի թուլացման և թեփի առաջացման։ Մազերի հարուստ գույնի համար պատասխանատու է մելանինը, որի սինթեզում մասնակցում է պղինձը։ Դրա պակասը կարող է դառնալ մազերի վաղաժամ սպիտակելու և ընդհանուր խամրածության պատճառ։
Ի՞նչ է անհրաժեշտ ամուր եղունգների համար
Ամուր եղունգները կարիք ունեն ներքին աջակցության։ Ծծումբը, որը կերատինի հիմնական բաղադրիչն է, ապահովում է եղունգի ամրությունը և կանխում դրա ճեղքումը։ Ցինկը նպաստում է խիտ կառուցվածքի ձևավորմանը, իսկ կալցիումը՝ անհրաժեշտ կարծրությանը։
Այս տարրերի պակասը հաճախ սրվում է արտաքին գործոնների պատճառով՝ ագրեսիվ մանիկյուր, կենցաղային քիմիական նյութեր և վնասվածքներ։ Սա դանդաղեցնում է վերականգնումը։ Այս անբավարարությունների, մասնավորապես ծծմբի, նպատակային լրացումը նպաստում է եղունգի թիթեղի ներսից ամրացմանը՝ մեծացնելով դրա դիմադրողականությունը և նպաստելով առողջ աճին։
Ինչպե՞ս խուսափել անբավարարությունից
Բազմազան և հավասարակշռված սննդակարգը առողջության հիմքն է։ Եթե սա բավարար չէ, ապա օգնության են գալիս թիրախային սննդարար համալիրները։ Օրինակ՝ Solgar-ի «Մաշկ, եղունգներ, մազեր» բանաձևը միավորում է օրգանական ծծումբը (MSM) որպես կերատինի հիմք, C վիտամինը և պղինձը՝ կոլագենի սինթեզի համար, ցինկը՝ նորացումը կարգավորելու համար, և L-պրոլին ու L-լիզին ամինաթթուները։ Հեշտությամբ յուրացվող սիլիցիումի հետ համատեղ այս համալիրը նպաստում է մաշկի կառուցվածքի ամրապնդմանը՝ ապահովելով հակաօքսիդանտային պաշտպանություն և պահպանելով հյուսվածքների խոնավությունը։
Solgar-ը կարող է դառնալ կարևոր հավելում։ Հեշտությամբ հասանելի քելատացված երկաթ՝ բիսգլիցինատի տեսքով 25 մգ օպտիմալ օրական դեղաչափով, որն ապահովում է հեշտ ներծծում և նվազագույնի է հասցնում ստամոքս-աղիքային տրակտի վրա կողմնակի ազդեցությունները։ Երկաթը կարևոր դեր է խաղում բջիջներին թթվածնի մատակարարման գործում, ինչը խիստ կարևոր է մազերի աճի, եղունգների ամրության և հարթ, փայլուն մաշկի համար։
Միասին, այս բաղադրիչները գործում են սիներգետիկորեն՝ խորը մակարդակում պահպանելով բնական գեղեցկությունը։

