Գործնական ուղեցույց. ինչպես ընտրել ճիշտ մագնեզիումը դեղատնից - Solgar Հայաստան

Գործնական ուղեցույց. ինչպես ընտրել ճիշտ մագնեզիումը դեղատնից

3 րոպերոպե

Աշխարհի բնակչության գրեթե կեսը մագնեզիումի պակաս ունի՝ հանքանյութ, որը մասնակցում է ավելի քան 300 գործընթացների՝ մկանների աշխատանքից մինչև էներգիայի արտադրություն: Մարմինը չի կարող այն ինքնուրույն սինթեզել, ուստի կարևոր է մագնեզիում ստանալ սննդից կամ լրացուցիչ սննդային աջակցությունից:

 

Ե՞րբ է պետք մտածել այն ընդունելու մասին

  • Տարիք. տարիքի հետ մագնեզիումի կարիքը մեծանում է։ Մագնեզիումը նպաստում է ճանաչողական գործառույթին և ֆիզիկական ակտիվությանը։
  • Սպորտ. ինտենսիվ վարժությունները մեծացնում են դրա պահանջմունքը 10-20%-ով՝ քրտինքի միջոցով կորստի պատճառով։
  • Սթրես. ստեղծում է արատավոր շրջան. այն ուժեղացնում է մագնեզիումի կորուստը, իսկ դրա անբավարարությունը մեծացնում է սթրեսի նկատմամբ խոցելիությունը։
  • Հղիություն. մագնեզիումը կարգավորում է հորմոնալ հավասարակշռությունը և նպաստում պտղի նյարդային համակարգի ու ոսկորների զարգացմանը։

 

Մագնեզիումի հավելանյութի ընտրությունը կարող է բարդ թվալ, բայց ստորև մենք կքննարկենք գիտակցված որոշում կայացնելու հիմնական չափանիշները։

 

Մագնեզիումի տեսակները՝ գլիցինատ ընդդեմ ցիտրատի

 

Մագնեզիումի երկու ամենատարածված ձևերն են մագնեզիումի գլիցինատը և մագնեզիումի ցիտրատը: Ի՞նչ տարբերություն կա դրանց միջև, և որո՞նք պետք է ընտրել: Եկեք դիտարկենք դրանք ավելի մանրամասն։

 

1. Մագնեզիումի գլիցինատ

 

Մագնեզիումի գլիցինատը մագնեզիումի և գլիցին ամինաթթվի միացությունն է։

 

Գլիցինը բարելավում է մագնեզիումի կայունությունը և դրա յուրացումը: Այս կապը կոչվում է քելատ, իսկ հանքանյութի և ամինաթթվի միացման գործընթացը՝ քելացում:

 

Քելացման առավելությունները․

  • Պաշտպանում է մագնեզիումը ստամոքս-աղիքային տրակտի այն նյութերի հետ փոխազդեցությունից, որոնք կարող են խանգարել կլանմանը;
  • Ապահովում է բարձր կենսամատչելիություն՝ քելատի ամրության և կայունության շնորհիվ։

 

2. Մագնեզիումի ցիտրատ

 

Մագնեզիումի ցիտրատը մագնեզիումի բարձր կենսամատչելիության օրգանական ձևն է: Համեմատած անօրգանական միացությունների (մագնեզիումի օքսիդի) հետ, ցիտրատային ձևի կենսամատչելիությունը 25%-ով ավելի է:

 

Ժամանակն է ընտրել ձեր Solgar-ը

 

Ընկերությունն առաջարկում է առողջապահական արտադրանքի լայն տեսականի՝ երաշխավորելով անվտանգություն և անհատականացված լուծումներ յուրաքանչյուրի համար:

 

Solgar մագնեզիումի ցիտրատի դեղահաբեր – օրգանական մագնեզիումի աղբյուր՝ 400 մգ օպտիմալ օրական դեղաչափով և բարձր աստիճանի յուրացմամբ: Դեղահաբերը պատված են ջրում լուծվող ծածկույթով՝ հեշտ կուլ տալու համար:

 

Solgar-ի տեսականիում ներկայացված են մագնեզիումի, կալցիումի և ցինկի համադրություններ։

 

Մագնեզիումը և կալցիումը գործում են զուգահեռաբար. մագնեզիումը կարգավորում է կալցիումի յուրացումը՝ կանխելով դրա կուտակումը արյան անոթներում, իսկ կալցիումը ամրացնում է ոսկորներն ու ատամները։ Ցինկի ավելացումը ուժեղացնում է իմունային պաշտպանությունը, աջակցում է վերարտադրողական գործառույթին և բարելավում է մաշկի վիճակը՝ սստեղծելով համապարփակ աջակցություն։

 

Solgar կալցիում-մագնեզիում վիտամին D3-ով

 

Այս արտադրանքը պարունակում է երեք ակտիվ բաղադրիչ՝ կալցիում, մագնեզիում և վիտամին D3, որոնք նպաստում են ոսկորների առողջության պահպանմանը, ինչպես նաև նյարդամկանային գործառույթի ապահովմանը։

 

Solgar կալցիում-մագնեզիում-ցինկ

 

Սա օրգանիզմում հանքային հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ բացակայող կարևոր սննդարար նյութերը լրացնելու օպտիմալ միջոց է։

 

Ինչպես ընտրել ճիշտ մագնեզիումի հավելումը

 

  1. Սահմանեք ձեր կարիքները. ի՞նչի եք ուզում հասնել մագնեզիում ընդունելու միջոցով: Հանգստացում և սթրեսի թեթևացո՞ւմ: Մկանների աշխատանքին աջակցությո՞ւն:
  2. Հաշվի առեք կենսամատչելիությունը. ընտրեք բարձր կենսամատչելիությամբ տարբերակներ, ինչպիսիք են մագնեզիումի գլիցինատը կամ մագնեզիումի ցիտրատը:
  3. Խորհրդակցեք մասնագետի հետ. ստացեք անհատական խորհրդատվություն ձեր բժշկից այն մասին, թե մագնեզիումի որ ձևն առավելագույն օգուտ կբերի ձեզ:

 

Ամփոփում

 

Մագնեզիումը կենսականորեն կարևոր հանքանյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի բազմաթիվ գործառույթների համար։ Մագնեզիումի գլիցինատի և մագնեզիումի ցիտրատի միջև եղած տարբերությունները հասկանալով՝ դուք կկարողանաք կատարել գիտակցված ընտրություն։