Իմունիտետը մարմնի պաշտպանական համակարգն է, որը պայքարում է ներխուժող նյութերի ներթափանցման դեմ։ Այս բարդ համակարգը բաղկացած է մի քանի բաղադրիչներից և ընդգրկում է ամբողջ մարմինը՝ մաշկից մինչև լեյկոցիտներ, որոնք պահպանում են առողջության օպտիմալ վիճակը։ Սակայն մարմինը կարող է ազդարարել իմունային համակարգի թուլացման մասին։
Եկեք դիտարկենք այն նշանները, որոնք վկայում են, որ իմունային համակարգն աջակցության կարիք ունի և իմանանք, թե ինչ անել այդ դեպքում։
Գործոններ, որոնք բացասաբար են աանդրադառնում իմունիտետի վրա
Իմունիտետի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են.
- Քնի պակասը;
- Ուժեղ սթրեսը;
- Անհավասարակշիռ սննդակարգը;
- Ալկոհոլի օգտագործումը;
- Ծխելը;
- Միայնությունը:
Նշաններ, որ ձեր իմունային համակարգն աջակցության կարիք ունի
1. Մարսողական խնդիրներ
Իմունային և մարսողական համակարգերը սերտորեն կապված են։
Փաստորեն, իմունային համակարգի 70%-ը գտնվում է աղիքներում, մասնավորապես՝ աղիքների հետ կապված լիմֆոիդ հյուսվածքում (GALT): GALT-ը բաղկացած է իմունային բջիջներից, ինչպիսիք են T և B բջիջները, մակրոֆագերը, անտիգեն արտադրող բջիջները և այլն:
Այս սերտ կապի արդյունքում առողջ մարսողական համակարգը նպաստում է առողջ իմունային համակարգի պահպանմանը: Սա նաև նշանակում է, որ հաճախակի մարսողական խնդիրները կարող են վկայել թուլացած իմունային համակարգի մասին:
2. Մշտական հոգնածություն
Եթե դուք դեռ հոգնածություն եք զգում՝ չնայած բավարար քնին, ապա հավանաբար ձեր մարմինը փորձում է ձեզ ինչ-որ բան ասել։
Երբ իմունային համակարգը գերծանրաբեռնված է, դա կարող է բացասաբար անդրադառնալ ձեր էներգիայի մակարդակի վրա։ Մարմինը փորձում է էներգիա խնայել՝ պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ պայքարելու համար, ինչի արդյունքում հոգնածության զգացողություն է առաջանում՝ անկախ նրանից, թե որքան եք քնում։
3. Հաճախակի վարակներ
Ձեր մարմինն անընդհատ ձեզ հետ «խոսում է»: Եթե դուք հաճախակի եք վարակվում, սա կարող է ազդարարել, որ ձեր իմունային համակարգը թուլացել է:
4. Սթրեսի չափազանց բարձր մակարդակ
Երկարատև կամ պարբերաբար կրկնվող սթրեսային իրավիճակը կարող է թուլացնել իմունային ռեակցիան: Բացի այդ, տարեց մարդիկ կամ նրանք, ովքեր արդեն հիվանդ են, ավելի զգայուն են սթրեսի պատճառով իմունային համակարգում փոփոխությունների նկատմամբ:
Սթրեսը կառավարել սովորելը կարևոր է ոչ միայն հոգեկան առողջության և բարեկեցության, այլև ֆիզիկական առողջության համար:
Ինչպես պահպանել առողջ իմունային համակարգ
1. Իմունոմոդուլյատորների ընդունում
C վիտամինը, D վիտամինը, ցինկը և այլ վիտամիններ ու հանքանյութեր անհրաժեշտ են առողջ իմունային համակարգը պահպանելու համար։
Solgar վիտամին D3-ը օգնում է ամրապնդել իմունային համակարգը։
Solgar ցինկի պիկոլինատը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արտաքին գործոնների նկատմամբ և ապահովում է հակաօքսիդանտային պաշտպանություն։
Ester-C Plus վիտամին C 500 մգ-ը վիտամին C-ի մեղմ ձև է, որը մեղմորեն ներծծվում է առանց ստամոքս-աղիքային տրակտի գրգռման և ավելի երկար է գործում՝ պպահպանելով իմունային համակարգը, մաշկը, արյան անոթները և ընդհանուր տոնուսը։
2. Իմունային համակարգի պահպանմանը նպաստող սննդի օգտագործում
Հավասարակշռված սննդակարգն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա, ներառյալ իմունային և մարսողական համակարգերը։
3. Կանոնավոր ֆիզիկական վարժություններ
Վարժությունների ընթացքում և դրանցից հետո արտազատվում են հակաբորբոքային ցիտոկիններ, որոնք բարելավում են իմունային բջիջների շրջանառությունը, ինչը հանգեցնում է իմունային համակարգի աջակցության ուժեղացմանը։
4. Բավարար քուն
Ամեն գիշեր 8-10 ժամ քունը նպաստում է առողջության ամրապնդմանը։
Եզրափակելով
Շատ գործոններ՝ վատ սնվելուց մինչև միայնություն, կարող են բացասաբար ազդել իմունային համակարգի վրա: Մարսողական խնդիրները, հոգնածությունը, դանդաղ ապաքինվող վերքերը, ուժեղ սթրեսը, հաճախակի վարակները կամ մրսածությունը՝ այս ամենը նշաններ են, որ իմունային համակարգն աջակցության կարիք ունի:
Բարեբախտաբար, կան բազմաթիվ եղանակներ իմունային համակարգը պահպանելու համար՝ դրա օպտիմալ գործունեությունն ապահովելու նպատակով:






