Ամենագլխավոր և անփոխարինելի սննդանյութերից մեկը Օմեգա-3-ն է՝ բազմաչհագեցած ճարպաթթուները (ԲՉՃԹ): Հենց դրանք են ամրացնում իմունային համակարգը, դիմադրում են տարիքային փոփոխություններին և պատասխանատու են մաշկի ու մազերի վիճակի համար՝ անկախ նրանից, թե ինչ տոմս եք ստացել գենետիկական վիճակախաղում: Մեր ուղեցույցում մենք պատմում ենք, թե ինչպես ընտրել որակյալ Օմեգա-3 արտադրանք։
1. Գնման վայրը
Նախապատվությունը տվեք այն դեղատներին, որտեղ երաշխավորված ձևով կկարողանաք գնել գրանցված արտադրանք, որն անցել է իսկության, որակի և անվտանգության ստուգման բոլոր անհրաժեշտ փուլերը: Բացի այդ, կարևոր հանգամանք են հանդիսանում կենսաբանորեն ակտիվ նյութերի պահպանման և տեղափոխման պայմանները, և դա ուղղակիորեն ազդում է դրանց արդյունավետության և, ամենակարևորը, անվտանգության վրա:
2. Արտադրողը
Կարևոր է ընտրել սեփական պատմություն ունեցող ստուգված ընկերություն, որն իր մասին արդեն լավ կարծիք է ստեղծել շուկայում: Պահանջարկի աճին զուգընթաց աճում է նաև ցածրորակ արտադրողների կողմից առաջարկը, որոնք արտադրանք են թողարկում անհամապատասխան պայմաններում՝ վատորակ հումքից և վառ գովազդային փաթեթավորմամբ:
3. Ճիշտ կարդացեք պիտակը
Ցանկալի արդյունք ստանալու համար մենք պետք է ստանանք Օմեգա-3-ի առավելագույն քանակը 1 պարկուճում: Փնտրեք պիտակի վրա կոնցենտրացիայի նշումը: Կարևորը բաղադրության մեջ ոչ թե ձկան յուղի քանակն է, այլ դրա կոնցենտրացիան: Այս տվյալները չպարունակող սննդանյութերը չեն համապատասխանում որակի չափանիշներին:
Այսօրվա դրությամբ, օրական ընդունման համար օպտիմալ կոնցենտրացիան համարվում է 950 մգ։ Սա այն կոնցենտրացիան է, որը պարունակվում է Solgar-ի Triple Omega-3, 950 մգ-ում, յուրաքանչյուր պարկուճում:
4. Հումքը
Կարևոր է նշել, որ ձկան աճեցման եղանակն անմիջականորեն ազդում է օգտակար թթուների կոնցենտրացիայի վրա: Վայրի խորջրյա ճարպոտ ձկները, որոնք սնվում են բնական պայմաններում, սինթեզում և ստանում են ավելի շատ Օմեգա-3, ի տարբերություն ֆերմերային ձկների, որոնք սնվում են Օմեգա-6-ը գերակշռող կոմբիկերերով:
5. Հումքի մաքրումը
Վայրի ձկանը նախապատվություն տալով՝ չենք մոռանում ծանր մետաղների և այլ խառնուրդների հնարավոր կուտակման մասին՝ հաշվի առնելով մեր ծովերի և օվկիանոսների վիճակը: Մոլեկուլային թորումը հուսալի միջոց է արտադրանքը վտանգազերծելու և բոլոր օգտակար ճարպաթթուները պահպանելու համար՝ հաշվի առնելով դրանց անկայունությունը:
6. Արտադրության եղանակը
Խորջրյա ձկների փափուկ հյուսվածքները (ֆիլեները) բնականից պարունակում են ավելի շատ Օմեգա-3, քան աճառները, ոսկորները և լողակները: Բարձրորակ օմեգա ստանալու համար սառը սեղմման մեթոդը կիրառելով՝ հնարավոր է պահպանել գործող նյութերը և չկորցնել դրանց ակտիվությունը:
7. Պաշտպանություն կծվությունից
Բաղադրության մեջ անպայման պետք է լինեն բնական հակաօքսիդանտներ, ինչպիսին է վիտամին E-ն: Սա ապահովում է օգտակար նյութերի պահպանվածությունը և արտադրանքի ընդունման անվտանգությունը:
8. Փաթեթավորումը
Լավագույն տարբերակներից մեկը մուգ ապակին է, որը պաշտպանում է լույսի ազդեցության հետևանքով առաջացած վնասներից: Սա այնպիսի նյութ է, որը չի ազդում ակտիվ բաղադրիչների վրա: Բացի այդ, ապակին վերամշակման ենթակա է, ինչը կարևոր է գիտակցված սպառման կողմնակիցների համար:
Solgar-ը ավելի քան 77 տարի արտադրում է Օմեգա-3 արտադրանքների շարք, որոնք նախատեսված են կյանքի ամենաբազմազան իրավիճակները լուծելու համար.
Եռակի Օմեգա-3 950 մգ-ը պարունակում է 950 մգ Օմեգա-3 ԲՉՃԹ, ինչը թույլ է տալիս, ընդունելով ընդամենը մեկ պարկուճ, գրեթե ամբողջությամբ վերացնել ԷՊԹ-ի և ԴՀԹ-ի հետ կապված խնդիրը ցանկացած իրավիճակում։
Ձկան յուղի կոնցենտրատը բնական ձկան յուղի աղբյուր է՝ Օմեգա-3-ի օպտիմալ պարունակությամբ։
Օմեգա 3-6-9 ճարպաթթուների համալիրը հիմք է նրանց համար, ում սննդում, ինչ-ինչ պատճառներով, շատ քիչ է և՛ ձուկը, և՛ բուսական յուղերը։

