Գեղեցկություն ստեղծողը. ի՞նչ սննդարար նյութեր կարող են պակասել մաշկին, մազերին և եղունգներին - Solgar Հայաստան

Գեղեցկություն ստեղծողը. ի՞նչ սննդարար նյութեր կարող են պակասել մաշկին, մազերին և եղունգներին

4 րոպերոպե

Յուրաքանչյուր կին, ով ուշադրություն է դարձնում իր առողջությանն ու գեղեցկությանը, գիտի՝ միայն քսուքով մաշկը չի կարող երիտասարդանալ, իսկ լավ շամպունը չի փոխարինի մազերի աճն ու սնուցումն ապահովող սննդանյութերը։

 

Օրգանիզմում որոշակի սննդանյութերի հավասարակշռությունն օգնում է պահպանել կառուցվածքը, ազդում միկրոշրջանառության և օքսիդացման գործընթացների վրա, կանխում է մաշկի ռեակտիվությունը (գրգռման հակումը) և վաղաժամ ծերացումը, ինչպես նաև մազաթափությունը և եղունգների փխրունությունը:

 

Այս հոդվածում մենք մանրամասնորեն կանդրադառնանք, թե ինչ տարրեր են անհրաժեշտ եղունգների, մազերի և մաշկի առողջությունը պահպանելու համար և ինչպես խուսափել այդ տարրերի պակասից:

 

Գեղեցկությունը և ընդհանուր առողջությունը

 

Մազերի ծայրերի ճյուղավորում կամ մաշկի ցան. ի՞նչ ենք մենք անում, երբ հայտնաբերում ենք մեր արտաքինի նման իրավիճակային «քմահաճությունները»:

 

Մենք հաճախ դրա համար պարզապես մեղքը գցում ենք վատ շամպունի/քսուքի կամ ջրի վատ որակի վրա: Նման արտաքին գործոններն իսկապես կարող են ազդել մաշկի կամ մազերի վիճակի վրա, բայց այս իրավիճակում ավելի լավ է մի փոքր հետևել և ինքներդ ձեզ մի քանի հարց տալ.

 

1. Իմ կյանքում շա՞տ է սթրեսը: Ե՞րբ է եղել վերջին հատկապես ավելի շատ լարված շրջանը:

 

Մազերի աճի փուլերի առանձնահատկության պատճառով հավելուրդային մազաթափությունը նկատվում է սթրեսային իրավիճակից միայն մի քանի ամիս անց:

 

2. Վերջերս փոխվե՞լ է արդյոք իմ սննդակարգը: Արդյո՞ք այն բավականաչափ բազմազան է:

 

3. Որքա՞ն հաճախ և ինչքա՞ն ժամանակ եմ նկատում մաշկիս/մազերիս/եղունգներիս վիճակի փոփոխությունները:

 

Որոշ դրսևորումներ սեզոնային և պարբերական բնույթ ունեն, օրինակ՝ պզուկները և մազաթափությունը։ Այս ասպեկտների նկատմամբ ուշադրությունն օգնում է ավելի լավ հասկանալ ձեր մարմնի կարիքները, և ժամանակին համալրել դրանք:

 

Ի՞նչ սննդանյութեր են անհրաժեշտ մաշկին:

 

Հիմնական սննդանյութերից մի քանիսը, որոնք ձեր մաշկին չեն բավականացնում, հետևյալն են.

 

Վիտամին C-ն միայն իմունիտետի համար չէ։ Այն հզոր հակաօքսիդանտ է, մասնակցում է սեփական կոլագենի արտադրությանը և ամրացնում մաշկի մազանոթների պատերը։ Վիտամին C-ի պակասի պատճառով մաշկը ավելի արագ է ծերանում, միկրոշրջանառությունը խախտվում է, առաջանում են կնճիռներ և հիպերպիգմենտացիա։

 

Ցինկը ճարպագեղձերի կարգավորման համար կարևոր տարր է, ուստի երբ դրա պակասը կա, մաշկի վրա պզուկներ են առաջանում:

 

Պղինձ․ այս հանքանյութի պակասը մաշկը դարձնում է ավելի քիչ առաձգական և հարթ: Դրա պատճառը պղնձի դերն է կոլագենի և էլաստինի սինթեզում։

 

Վիտամին E. որքան քիչ է վիտամին E-ն, այնքան մաշկն ավելի հակված է չորության և ֆոտոծերացման:

 

Վիտամին A-ն նպաստում է հյուսվածքների ապաքինմանը և մաշկի առողջությանը: Այս նյութի պակասի պատճառով հաճախ զարգանում է ֆոլիկուլների չորություն, թեփոտում և եղջերացում։

 

Այս սննդանյութերի պակասը կարող է հանգեցնել չորության, թեփոտման, բորբոքման, առաձգականության կորստի և մաշկի այլ թերությունների:

 

Բաղադրիչներ ամուր և մետաքսյա մազերի համար

 

Մազերը, ինչպես մաշկը, կարող են ունենալ տարբեր նյութերի պակաս, ինչը կարող է հանգեցնել թուլացման և առողջության կորստի։ Եվ նույնիսկ սննդային դիմակները լուրջ դեֆիցիտի առկայության դեպքում դժվար թե պաշտպանեն մազաթափությունից: Նշենք այդ նյութերը։

 

Ծծումբը մասնակցում է կերատինի արտադրությանը, ուստի այս հանքանյութի պակասն է ցույց տալիս մազերի ողջ երկարությամբ փայլի պակասը և բեկունությունը, ինչպես նաև՝ ճյուղավորված ծայրերը:

 

Ամինաթթուներ. «շինանյութեր» կերատինի համար, մազի կոթունի շինանյութը: Ամինաթթուների պակասը, ինչպիսիք են լիզինը, պրոլինը, ցիստեինը, մեթիոնինը, կարող են հանգեցնել մազերի մեխանիկական ամրության և առաձգականության կորստի, մազի ֆոլիկուլի թուլացման և հետագա մազաթափության:

 

Ցինկ. այս տարրը կարևոր է մազի ֆոլիկուլի աճի և լիարժեք ձևավորման համար: Իսկ թեփն ու մազաթափությունը կարող են վկայել այս նյութի լուրջ պակասի մասին։

 

Պղինձ. նկատել եք, որ ակտիվորեն ճերմակ մազե՞ր են հայտնվում կամ աճող մազերի գույնն ավելի խամրա՞ծ է: Դա կարող է առաջանալ պղնձի պակասից՝ մելանինի սահմանափակ արտադրության պատճառով:

 

Երկաթն ապահովում է թթվածնի տեղափոխումը թոքերից բոլոր հյուսվածքներ, ներառյալ գլխամաշկը: Առանց բավարար քանակությամբ երկաթի, ֆոլիկուլների մատակարարումը խաթարվում է: Սա հանգեցնում է մազերի աճի դանդաղեցման և ինտենսիվ մազաթափության: Կանանց համար հատկապես կարևոր է վերահսկել այս հանքանյութի մակարդակը ամսական արյան կորստի պատճառով:

 

Ամուր եղունգները սրանց կարիքն ունեն

 

Ցինկը մասնակցում է եղունգի կառուցվածքի ձևավորմանը և անհրաժեշտ է հարթ շերտի աճի համար՝ առանց շերտազատման և սպիտակ բծերի։

 

B խմբի վիտամիններ. նիացինի և բիոտինի պակասն ուղղակիորեն ազդում է եղունգների փխրունության վրա:

 

Կալցիում. երբ կալցիումն արագորեն լվացվում է մարմնից, եղունգները դառնում են թույլ և ճեղքվելու հակված:

 

Սնուցիչ նյութերի պակասին հաճախ միանում է նաև եղունգների ոչ ճիշտ խնամքը, ինչպես նաև մեխանիկական վնասվածքները և կենցաղային քիմիական նյութերի հետ շփումը: Սա եղունգների վերականգնումն ավելի երկար և աշխատատար է դարձնում:

 

Ինչպե՞ս խուսափել դեֆիցիտից

 

Բազմազան և հավասարակշռված սննդակարգը, որը հարուստ է բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, առողջ եղունգների, մազերի և մաշկի երաշխիքն է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև սննդային համալիրներ ընդունել, որոնք կօգնեն պահպանել ձեր գեղեցկությունը դրսից: Դրանցից է SOLGAR-ի «Մաշկ, եղունգներ, մազեր» արտադրանքը օրգանական ծծմբի (OptiMSM) հիմքի վրա՝ վիտամին C-ի, ցինկի, պղնձի, L-լիզինի և L-պրոլինի հավելումներով:

 

Ապրանքի բաղադրիչները նպաստում են կոլագենի ու կերատինի արտադրությանը և ապահովում հակաօքսիդանտային աջակցություն: Դրա շնորհիվ եղունգներն ավելի դիմացկուն են դառնում մեխանիկական վնասվածքների, մազերը՝ մազաթափության և խոնավության կորստի նկատմամբ, իսկ մաշկը պահպանում է առաձգականությունն ու բնական փայլը։

Հոդվածում նշված ապրանքներ