ԱՐԴՅՈ՞Ք ՄԱԳՆԵԶԻՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ - Solgar Հայաստան

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱԳՆԵԶԻՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

3 րոպերոպե

Ամենօրյա խնդիրներ կատարելու համար մագնեզիումն անհրաժեշտ է օրգանիզմին՝ սկսած պարբերաբար առաջացող սթրեսի հաղթահարումից մինչև ոսկրերի առողջության պահպանումը: Բայց արդյո՞ք մագնեզիումն ապահովում է սրտի առողջության պահպանումը։ Եվ արդյո՞ք այն կարող է պահպանել սրտի առողջ ռիթմը։

 

Եկեք մանրամասնորեն դիտարկենք մագնեզիումի դերը սրտի առողջության պահպանման գործում, և թե մագնեզիում պարունակող որ հավելումների գործածումը կարող է օգտակար լինել ձեզ համար:

 

ԻՆՉ Է ՄԱԳՆԵԶԻՈՒՄԸ ԵՎ ԻՆՉՈՒ Է ԱՅՆ ԿԱՐԵՎՈՐ

 

Մագնեզիումն օրգանիզմում առկա չորրորդ ամենատարածված միներալն է, որը կարևոր դեր է խաղում ավելի քան 300 ֆերմենտային համակարգերում:¹ Այն օրգանիզմին օպտիմալ գործելու համար անհրաժեշտ յոթ հիմնական միներալներից մեկն է.

  • անհրաժեշտ է էներգիայի արտադրման,
  • մկանների կծկման,
  • նյարդային ազդակների փոխանցման,
  • արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման
  • և շատ այլ գործընթացների համար։

 

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱԳՆԵԶԻՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՍՐՏԱՄԿԱՆԻ ԿԾԿՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ

 

Մագնեզիումն էլեկտրոլիտ է, ինչպես և մյուս միներալները՝ կալցիումը, կալիումը և նատրիումը: Էլեկտրոլիտները մեծ դեր են խաղում օրգանիզմի նյարդային և մկանային համակարգերի գործունեության հարցում: Դրանք օգնում են գործողության պոտենցիալ կոչվող էլեկտրական ազդանշաններ ստեղծել և ուղարկել, ինչը մեր նյարդերին թույլ է տալիս ազդակներ ուղարկել, իսկ մկաններին՝ շարժվել:

 

Քանի որ սիրտն իրենից մկան է ներկայացնում, օրգանիզմում էլեկտրոլիտների ճիշտ հավասարակշռության պահպանումը կարևոր է, որպեսզի սիրտն ազդանշաններ ստանա այն մասին, թե որքան արագ կամ դանդաղ պետք է բաբախի:²

 

Սրտի կծկումների հաճախականության վրա մագնեզիումի ազդեցությունը հստակ հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է տեղի ունենում սրտի բաբախման գործընթացը:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱԳՆԵԶԻՈՒՄԸ ՊԱՀԱՊԱՆՈՒՄ ՍՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

 

Սիրտը հզոր պոմպ է, որն ապահովում է ողջ օրգանիզմի արյան շրջանառությունը: Սինուսային հանգույցն էլեկտրական ազդանշաններ է ուղարկում, որոնք սկզբում հասնում են սրտի վերին, այնուհետև՝ ստորին խոռոչներ:

 

Նախքան ստորին խոռոչներ (փորոքներ) հասնելն ազդանշանը պետք է անցնի նախասիրտ-փորոքային (ատրիովենտրիկուլյար) հանգույց կոչվող բջիջների խմբի միջով։ Ատրիովենտրիկուլյար հանգույցը հանդես է գալիս ճանապարհային երթևեկութունը կարգավորողի դերում. այն օգնում է դանդաղեցնել ազդանշանի փոխանցումը՝ համոզվելու համար, որ սրտի ստորին խոռոչները (փորոքները) պատրաստ են գործելու:

 

Ատրիովենտրիկուլյար հանգույցը կարող է դիտվել նաև որպես նվագախմբի դիրիժոր, որը հետևում է, որպեսզի սրտի յուրաքանչյուր հատված ճիշտ ժամանակին կատարի իր գործառույթը՝ ապահովելով արյան անխափան շրջանառությունը։

 

Մագնեզիումը կարևոր դեր ունի ատրիովենտրիկուլյար հանգույցի ճիշտ աշխատանքի գործում: Չափից շատ մագնեզիումը կարող է դանդաղեցնել ձեր սրտի բաբախումը: Իսկ չափից քիչ մագնեզիումի դեպքում ձեր սրտի բաբախման հաճախականությունը կարող է մեծանալ:³

 

Ո՞Ր ՄԱԳՆԵԶԻՈՒՄՆ ԸՆՏՐԵԼ ՍՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

SOLGAR-ի «Մագնեզիումի ցիտրատ»-ը մագնեզիումի աղբյուր է օրգանական դյուրամարս ձևով։ Պրոդուկտն օգնում է․

  • պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը,
  • նվազեցնել անհանգստությունը և բարձրացնել սթրեսակայունությունը,
  • ապահովել նյարդային և մկանային համակարգերի պատշաճ կենսագործունեությունը,
  • պահպանել ոսկրերի առողջությունը,
  • բարձր պահել բջջային էներգիայի մակարդակը։

 

Ո՞ՐՆ Է ՄԱԳՆԵԶԻՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

 

Մագնեզիում կարելի է ընդունել օրվա ցանկացած ժամի։ Ոմանք նախընտրում են ընդունել այն քնելուց առաջ, մյուսները՝ առավոտյան։ Այս դեպքում կանոնավորությունն ընդունման կոնկրետ ժամանակացույցից ավելի կարևոր է:

 

Ո՞Ր ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐՆ ԵՆ ՄԱԳՆԵԶԻՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

 

Մագնեզիումի լավագույն աղբյուրներից մեկը մուգ տերևավոր կանաչին է։ Դա պայմանավորված է նրանով, որ բույսերի աճի համար մագնեզիում է հարկավոր։ Մագնեզիումը քլորոֆիլի՝ ֆոտոսինթեզի համար պատասխանատու և բույսերին կանաչ գույն հաղորդող մոլեկուլի կարևորագույն բաղադրիչն է:

 

ՄԱԳՆԵԶԻՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐ․

  • Լոբազգիներ՝ սև լոբի,
  • Տերևավոր կանաչի՝ սպանախ,
  • Ամբողջական հացահատիկներ՝ հերկուլես, ամբողջահատիկ ձավար,
  • Ընկուզեղեն և սերմեր՝ գետնանուշ, նուշ, հնդկական ընկույզ, դդմի սերմեր, չիայի սերմեր,
  • Այլ պրոդուկտներ՝ մուգ շոկոլադ, ավոկադո։⁴

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Մագնեզիումը կարևոր դեր է խաղում սրտի առողջության պահպանման գործում և կարող է օգնել սրտի կանոնավոր ռիթմն ապահովելու գործում: Solgar®-ն առաջարկում է մագնեզիում պարունակող կենսաակտիվ հավելումների մի քանի տարբերակ՝ նախատեսված սրտի աշխատանքի և սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար:

 

ՀՂՈՒՄ:

  1. https://www.aafp.org/pubs/afp/issues/2009/0715/p157.html;
  2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31082167/;
  3. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC9598104/;
  4. https://ods.od.nih.gov/factsheets/Magnesium-HealthProfessional/.