Տարվա եղանակներին փոխվում են՝ փոխվում են նաև օրգանիզմի կարիքները. ձեր իմունային համակարգը թուլանում է, մաշկը դառնում է ավելի չոր, էներգիայի մակարդակը նվազում է, և նույնիսկ ձեր հոդերը կարող են ժամանակ առ ժամանակ ցավ զգալ:
Այս հոդվածում ձեզ համար կազմել ենք վիտամինների և հավելումների ամբողջական ցանկ, որոնք կարող են պահպանել ձեր առողջությունը և բարելավել ձեր ինքնազգացողությունը ձմռանը:
Վիտամիններ իմունիտետի պահպանման համար
1. Վիտամին C
Եթե դուք վիտամիններ եք ընտրում ձեր իմունային համակարգը պահպանելու համար, հավանաբար, առաջին բանը, որ դուք կմտածեք, վիտամին C-ն է: Եվ ոչ իզուր։
Վիտամին C-ն հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ, որը կարող է չեզոքացնել վնասակար ազատ ռադիկալները: Բացի այդ, վիտամին C-ն նպաստում է լեյկոցիտների՝ առողջ իմունային համակարգի կարևոր բաղադրիչի աշխատանքին:
Շատ մթերքներ, հատկապես մրգերն ու բանջարեղենը, հարուստ են վիտամին C-ով: Այնուամենայնիվ, վիտամին C-ի ձեր օրական չափաբաժինը ստանալու համար ամենադյուրին ճանապարհը՝ այն հավելումների տեսքով ընդունելն է:
Էստեր-C®՝ վիտամին C է, բայց ի տարբերություն սովորական վիտամին C, Էսթեր-C մնում է լեյկոցիտներում մինչև 24 ժամ, չի ստեղծում թթվային միջավայր և մեղմ ազդեցություն ունի ստամոքսի վրա:¹
Օրական մեկ պարկուճ ընդունելն օգնում է վերին շնչուղիների առողջությանը, չեզոքացնում է ազատ ռադիկալները հակաօքսիդանտների հզորությամբ և համակողմանիորեն ամրապնդում է իմունային համակարգը:
2. Վիտամին D
Վիտամին D-ն մեծ ազդեցություն ունի իմունային համակարգի աշխատանքի վրա։ Օրգանիզմի վիտամին D-ի հիմնական աղբյուրը սովորաբար արևի ուլտրամանուշակագույն B ճառագայթներն են, այդ իսկ պատճառով այն հաճախ կոչվում է «արևային վիտամին»: Այնուամենայնիվ, եթե դուք ապրում եք մի տարածքում, որտեղ արևի լույսը քիչ է, կամ քիչ ժամանակ եք անցկացնում դրսում, կարող եք վիտամին D-ի պակաս ունենալ:
Եթե վստահ չեք, թե արդյոք բավարար քանակությամբ վիտամին D եք ստանում արևից, փորձեք այն ընդունել սննդանյութերի տեսքով:
Օրական մեկ պարկուճ ընդունելն օգնում է պահպանել առողջ իմունային համակարգը, ամրացնում է ոսկորներն ու ատամները, ինչպես նաև օպտիմալացնում է նյարդերի և մկանների աշխատանքը:
3. Ցինկ
Ցինկը կարևոր հանքանյութ է օրգանիզմի բազմաթիվ գործառույթների համար: Այն առանցքային նշանակություն ունի ԴՆԹ ստեղծման, բջիջների աճի, սպիտակուցների կառուցման և իմունային համակարգի աջակցության գործում:
Ցինկը կարևոր դեր է խաղում իմունային համակարգի բազմաթիվ տեսանկյուններից: Այն նպաստում է բնածին իմունային համակարգի բջիջների բնականոն աճին և աշխատանքին, ներառյալ T և B բջիջները (անտիգենները)՝ օտար նյութերից օրգանիզմի պաշտպաններն:
Քանի որ ցինկը նպաստում է իմունային բջիջների աճին և բնականոն գործունեությանը, ցինկի նույնիսկ մեղմ և չափավոր անբավարարությունը կարող է նվազեցնել լիմֆոցիտների, նեյտրոֆիլների և մակրոֆագների ակտիվությունը:
«Ցինկի պիկոլինատ» SOLGAR-ից՝ ցինկի աղբյուր է օրգանական, հեշտությամբ մարսվող ձևով, որը հիմնված է պիկոլինաթթվի վրա: Արտադրանքը կարող է ընդունվել իմունիտետի պահպանման, հակաօքսիդանտների պահպանման նպատակով և ի հավելումն ձեր ամենօրյա գեղեցկության խնամքի:
Վիտամիններ ձմռանը մաշկի առողջության համար
Եթե ձմռանը ձեր մաշկը ավելի չոր է կամ ավելի խնդրահարույց, ապա դուք միայնակ չեք: Ձմեռվա ժամանակ ցուրտ օդն առաջացնում է մաշկի չորություն և քոր առաջացում, իսկ բարակ գծերն ու կնճիռներն ավելի նկատելի են դառնում։
Բարեբախտաբար, կան հավելումներ, որոնք կարող են օգնել ձեզ պահպանել առողջ և փայլուն մաշկ.
4. Կոլագեն և հիալորունաթթու
ԿՈԼԱԳԵՆԻ ԵՎ ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՎԻ ԿՈՄՊԼԵՔՍ
Այս բանաձև-բեսթսելլերը խթանում է մաշկի կոլագենի արտադրությունը ընդամենը 12 շաբաթվա ընթացքում՝ օգնելով փափկեցնել կնճիռները, բարելավել մաշկի առաձգականությունը և դարձնում այն ավելի առողջ և պայծառ մաշկ:
5. Երեկոյան գարնանածաղկի յուղ
Այս հավելումը խորհուրդ է տրվում որպես պոլիչհագեցած ճարպաթթուների (գամմա-լինոլենային և լինոլային թթուների) լրացուցիչ աղբյուր: Օրական երկու անգամ մեկ պարկուճ ընդունելը պահպանում է առողջ մաշկը և օգնում է պայքարել չոր մաշկի դեմ:
Վիտամիններ ձմեռային հոգնածության դեպքում
Երբեմն ձմռանը դուք կարող եք սովորականից ավելի հոգնած և դանդաղկոտ զգալ։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ուղեղն ավելի շատ է արտադրում քունը կարգավորող հորմոն մելատոնինը՝ ի պատասխան ավելի կարճ լուսային օրվա:
6. В խմբի վիտամիններ
B խմբի վիտամինները կարող են հիանալի լինել՝ օգնելու ձեզ պահպանել էներգիան ամեն օր:
Solgar® B-կոմպլեքսը ներառում է B խմբի բոլոր վիտամինները: Օրական մեկ պարկուճ ընդունելը մեծացնում է էներգիայի պաշարները և ապահովում է օրգանիզմի պահպանումը օրվա ընթացքում առաջացող պարբերական սթրեսի ժամանակ:
«Ցերեկային սթրես-վերահսկում» օգնում է բարելավել կենտրոնացումը և հիշողությունը ֆիզիկական և էմոցիոնալ սթրեսի ժամանակ: Ապրանքը պարունակում է Rhodiolife®՝ Ռոդիոլայի վարդագույնի ստանդարտացված էքստրակտ և Panmol® B-complex՝ 8 B վիտամիններ բնական աղբյուրից (սագախոտի ծիլեր):
ՄԵՐ ԶՐՈՒՅՑԻ ԱՎԱՐՏԻՆ
Ձեր իմունային համակարգի ամրապնդումը, առողջ մաշկի պահպանումը և ամենօրյա էներգիան ձեր առողջության բանալին են ամբողջ տարվա ընթացքում: Սոլգար ապրանքատեսակների շարքում դուք կարող եք գտնել վիտամինների իդեալական համադրություն ձեր մարմնի անհատական կարիքները բավարարելու համար: