Մազաթափությունը հաճախ առաջացնում է հուսահատության զգացում ու բազմաթիվ հարցեր։ Երբ խոսքը վերաբերում է մազաթափությանը, ամենից առաջ մտքին են գալիս ճաղատ տղամարդիկ: Այնուամենայնիվ, կանանց 45%-ը նույնպես կյանքի այս կամ այն ժամանակահատվածում առնչվում է այս խնդրին:¹
Եթե ձեր մազերը նույնպես շատ են սկսել թափվել, մի հուսահատվեք, հույս կա: Առաջին քայլը պետք է հասկանալ ձեր մազաթափության պատճառը, ապա մտածել, թե ինչ կարող եք անել դրա դեմ:
Եկեք ավելի սերտ նայենք ձեր մազերի կյանքի ցիկլին, որպեսզի կարողանաք ավելի լավ հասկանալ մազաթափության պատճառը:
ՄԱԶԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԸ
Մազերի կյանքի ցիկլը կարելի է բաժանել չորս հիմնական փուլերի.
Անագենի (աճի) փուլ՝ Սա մազերի աճի ակտիվ փուլն է, երբ մազի բջիջները արագորեն բաժանվում են, և մազի ցողունը աճում է: Այս փուլը կարող է տևել 2-ից 7 տարի։ Ցանկացած պահի ձեր մազերի մոտ 90%-ը գտնվում է անագեն փուլում:²
Կատագենի փուլ (անցումային շրջան)՝ Այս կարճ փուլի ընթացքում, որը տևում է մոտ 2 շաբաթ, մազերի աճը դադարում է, իսկ մազի ֆոլիկուլը փոքրանում է: Մազերն անջատվում են արյան մատակարարումից և դուրս են մղվում ֆոլիկուլից։
Տելոգենի (հանգստի) փուլ՝ Այս փուլում մազերը չեն աճում, բայց սովորաբար չեն թափվում։ Թեև մազի ֆոլիկուլն այլևս ակտիվ չէ, հին մազերը մնում են ֆոլիկուլում, մինչդեռ դրա տակից սկսում են աճել նոր մազերը: Այս փուլը սովորաբար տևում է մոտ 3 ամիս:
Էկզոգենի փուլ (մազաթափություն)՝ Եզրափակիչ փուլ, երբ հին մազերը թափվում են, ինչը թույլ է տալիս հայտնվել նոր մազերին: Միջինում, մարդիկ օրական կորցնում են 50-ից 100 մազ՝ այս բնական ցիկլի շրջանակներում:
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Եթե ցնցուղի հոսակի կամ սանրի վրա հայտնաբերել եք մի քանի մազ, դա չի հանդիսանում պատճառ խուճապի համար: Չափավոր մազաթափությունը (օրական 50-100 մազ) նորմալ երևույթ է, քանի որ մազերը մտնում են մազաթափության փուլ:
Այնուամենայնիվ, արագ կամ չափից ավելի մազաթափություն կարող է առաջանալ ծայրահեղ սթրեսի, հորմոնալ փոփոխությունների կամ դեղորայքով բուժման պատճառով:³
3 ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ
1․ ՍԹՐԵՍ
Սթրեսային իրավիճակները, ինչպիսիք են սիրելիի կորուստը կամ ֆինանսական դժվարությունները, կարող են ուժեղ մազաթափության պատճառ դառնալ:
Եթե սթրես եք զգում, փորձեք ձեր առօրյա կյանքում ներառել հանգստացնող պրակտիկաներ, ինչպիսիք են յոգան, մեդիտացիան կամ ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը:
2․ ՍՆՈՒՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱԿԱՍ
Ձեր սննդակարգը մեծ դեր է խաղում ձեր մազերի առողջության վրա, և մազաթափությունը երբեմն կարող է նշան լինել, որ դուք բավարար քանակությամբ սննդանյութեր չեք ստանում: Անպայման խորհրդակցեք մասնագետի հետ, անալիզներ հանձնեք որոշելու համար ո՞ր սննդանյութերի պակաս ունեք դուք:
ԵՐԿԱԹԸ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Երկաթի անբավարարությունը՝ մազաթափության բոլորին հայտնի պատճառ է, թեև հետազոտողները դեռ չգիտեն այս գործընթացի ճշգրիտ մեխանիզմը:⁴
Վերարտադրողական տարիքի կանայք ավելի հավանական է, որ արյան մեջ երկաթի ցածր մակարդակ ունենան, ինչը կապված է դաշտանի ժամանակ դրա կորստի հետ։
Բացի առողջ մազերից, երկաթը անհրաժեշտ է մարմնի բազմաթիվ գործառույթների պահպանման համար, ներառյալ էներգետիկ նյութափոխանակությունը: Երկաթը անհրաժեշտ է արյան նոր կարմիր բջիջների ձևավորման համար, որոնք օգնում են թթվածինը տեղափոխել ամբողջ օրգանիզմով։
Երկաթի հավելումների ընդունումը՝ այս հանքանյութի առաջարկված օրական քանակությունը ստանալու եղանակներից մեկն է:
SOLGAR մատչելի երկաթ Ջենթլ Այրոն
Solgar «Ջենթլ Այրոն» օգնում է բարձրացնել երկաթի մակարդակը և օգնում է արյան նոր կարմիր բջիջների ձևավորմանը: Արտադրանքի օրգանական ձևը չի առաջացնում փորկապություն և չի գրգռում ստամոքսը։
ՑԻՆԿԸ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Ցինկը՝ կարևոր հանքանյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի հարյուրավոր ֆերմենտների համար: Ցինկի պակասը կարող է լինել մազաթափության պատճառ, սակայն դա կարելի է հեշտությամբ շտկել՝ ձեր սննդակարգում բավականաչափ ցինկ ավելացնելով:⁴
Հեշտ մարսվող «Ցինկի պիկոլինատ»՝ հիմնված պիկոլինաթթվի վրա: Պարունակում է օրական 22 մգ ցինկ 1 դեղահաբում։
3․ ՀՈՐՄՈՆԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հորմոնները ազդում են ձեր մազերի աճի ցիկլի վրա, ուստի այնպիսի հորմոնալ փոփոխությունները, ինչպիսիք են դաշտանադադարը կամ ծննդաբերությունը, կարող են նաև առաջացնել մազաթափություն:
ԴԱՇՏԱՆԱԴԱԴԱՐ ԵՎ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Մազաթափությունը դաշտանադադարի և մազաթափության ամենատարածված ախտանիշ է: Դաշտանադադարի ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում զգալի հորմոնալ փոփոխություններ, մասնավորապես նվազում է էստրոգենի մակարդակը։ Այս հորմոնալ փոփոխությունը կարող է հանգեցնել մի շարք ախտանիշների, այդ թվում՝ մազաթափության կամ մազերի բարակության։⁵
ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Հետծննդյան մազաթափությունը սովորական երևույթ է. շատ երիտասարդ մայրեր հղիությունից հետո ժամանակավորապես ունենում են ուժեղ մազաթափություն: Հետծննդյան մազաթափությունը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Ծննդաբերությունից հետո էստրոգենի մակարդակը կտրուկ նվազում է, ինչը կարող է հանգեցնել ավելի արագ մազաթափության։
Մազաթափությունը սովորաբար հասնում է գագաթնակետին ծնվելուց մոտ չորս ամիս հետո, և կանանց մեծամասնությունը վերականգնում է մազերի նորմալ աճը երեխայի կյանքի առաջին տարում:⁶
ԿԱՀ։ ՄԱԶԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
SOLGAR® Մաշկ, եղունգներ, մազեր
«Մաշկ, եղունգներ, մազեր» կոմպլեքսը մշակվել է հատուկ ներսից բնական գեղեցկությունը պահպանելու համար և նպաստում է.
- Հաղորդում է փայլ մազերին․
- Պահպանում է մաշկի երիտասարդությանը և պայծառությանը․
- Եղունգների առողջությանը․
- Կոլագենի արտադրմանը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Նման անհանգստությունը, ինչպիսին է մազաթափությունը, հաճախ հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Մազաթափության հնարավոր պատճառները ներառում են սթրեսը, սննդային անբավարարությունը և հորմոնալ փոփոխությունները: Այնուամենայնիվ, սննդանյութերով հավելումը կարող է նպաստել ավելի խիտ ու փարթամ մազերի աճին, ինչպես նաև նվազեցնել մազաթափությունը:
ՀՂՈՒՄ:
- Dinh QQ, Sinclair R. Female pattern hair loss: current treatment concepts. Clin Interv Aging. – 2007. – 2(2): 189-199. – URL: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2684510/;
- Burg D, Yamamoto M, Namekata M, Haklani J, Koike K, Halasz M. Promotion of anagen, increased hair density and reduction of hair fall in a clinical setting following identification of FGF5-inhibiting compounds via a novel 2-stage process. – Clin Cosmet Investig Dermatol. –2017. – 10: 71-85. – URL: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5338843/;
- Elizabeth C. Hughes, Hasnain A. Syed, Dahlia Saleh Telogen Effluvium. – StatPearls Publishing LLC – 2024. – URL: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK430848/;
- Guo EL, Katta R. Diet and hair loss: effects of nutrient deficiency and supplement use. – Dermatol Pract Concept. – 2017. – 7(1):1-10. – URL: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5315033/;
- Rinaldi F, Trink A, Mondadori G, Giuliani G, Pinto D. The Menopausal Transition: Is the Hair Follicle “Going through Menopause”? – Biomedicines. – 2023. – №14. – 11(11):3041 – URL: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC10669803/;
- American Academy of Dermatology, “Hair care products can deliver the goods for thinning and textured hair.” – News release issued. – 2010. – URL: https://www.aad.org/public/diseases/hair-loss/insider/new-moms.