Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀՈԴԵՐԻ ՀԵՏ ՏԱՐԻՔԻ ՀԵՏ:

5րոպերոպե

Հոդերը՝ բառացիորեն մարմնի օջակցության համակարգն են: Անկախ նրանից, թե դուք արդյոք կատարում եք ամենասովորական շարժումներ, օրինակ՝ քայլելը, նստելը, կանգնելը կամ ձգվելը, կամ դուք սկսում եք ավելի եռանդուն գործունեությամբ զբաղվել, հենց ձեր հոդերն են, որոնք թույլ են տալիս ձեզ ազատ շարժվել:

 

Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որքան առողջ և ակտիվ եք, ձեր հոդերի շարժունակության աստիճանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կփոխվի: Այդ պատճառով, եթե որոշակի միջոցներ չձեռնարկվեն, հոդերի շարժունակության նվազումը կհանգեցնի պարբերական անհանգստության:

 

Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես են հոդերը փոխվում տարիքի հետ, և ինչ կարելի է անել դրանց առողջությունը պահպանելու համար:

 

ՀՈԴԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Նախքան խոսելն այն մասին, թե ինչպես է ծերացումը ազդում հոդերի վրա, կարևոր է հասկանալ հոդերի հիմնական կառուցվածքը:

 

Աճառը ամորտիզացնում է ոսկորների ծայրերը՝ թույլ տալով նրանց ազատ և սահուն շարժումը միմյանց նկատմամբ: Հոդերը շրջապատվում են մեմբրանով, կամ սինովիալ թաղանթով, որը լցված է սինովիալ հեղուկով՝ խիտ նյութով, որն օգնում է պահպանել աճառը առողջ վիճակում:

 

Այս տարրերից յուրաքանչյուրի՝ ոսկորների, աճառի և սինովիալ հեղուկի առողջությունը, նպաստում է հոդերի առողջությանը:

 

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՍԿՈՐՆԵՐՈՒՄ

 

Ոսկորների առողջությունը հանդիսանում է հիմնարար գործոն առողջ հոդերի պահպանման համար: Ողջ կյանքի ընթացքում օրգանիզմը մշտապես ենթարկվում է վերակառուցման գործընթացի, որի ընթացքում նոր ոսկրային հյուսվածքը փոխարինում է հին ոսկրային հյուսվածքին։ Մոտավորապես մինչև 40 տարեկան մեր բոլոր ոսկորները ակտիվորեն աճում և հասունանում են: Սակայն 40 տարեկանից հետո սկսվում է ոսկրային զանգվածի կորստի գործընթացը։

 

Առողջ ոսկորները պահպանելու լավագույն միջոցներից մեկը բավականաչափ կալցիումի օգտագործումն է: Կալցիումը ոսկորների մեջ պարունակվող կարևոր հանքանյութ է և ոսկրերի առողջության ամենակարևոր բաղադրիչն է: Քանի որ հին ոսկրային բջիջները մշտապես քայքայվում են և փոխարինվում նորերով, կալցիումի ամենօրյա ընդունումը կարևոր է ոսկրերի կառուցվածքն ու ամրությունը պահպանելու համար:

 

Կալցիումի հավելումների ընդունումը կալցիումի ձեր ամենօրյա չափաբաժինը ստանալու ամենահեշտ ձևերից մեկն է, որը ձեր մարմինը կարող է հեշտությամբ կլանել:

 

Կալցիում պարունակող ոսկորների առողջության համար հավելումներ

 

«Կալցիում, մագնեզիում վիտամին D3-ով»

Solgar «Կալցիում, մագնեզիում վիտամին D3-ով» համատեղում է մեկ դեղահաբում երեք սնուցիչ ոսկորների առողջության համար:

 

Արտադրանքի նպատակն է պահպանել ոսկորների և ատամների առողջությունը, նպաստել իմունային համակարգի աշխատանքին և նյարդերի և մկանների ճիշտ աշխատանքին:

 

«Կալցիում, մագնեզիում, ցինկ»

Կալցիումը, մագնեզիումը և ցինկը կարևոր տարրեր են ոսկորների առողջության համար: Հավելվածը պարունակում է այս բոլոր երեք տարրերը, որոնք աջակցում են առողջ ոսկորներին և ատամներին, իմունային համակարգին և այլն:

 

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՃԱՌՆԵՐՈՒՄ

 

Աճառը՝ օրգանիզմում բնական ամորտիզատոր է:

 

Տարիքի հետ հոդերը կարող են դառնալ ավելի քիչ ճկուն, քանի որ հոդային քսուքը նվազում է, իսկ աճառը դառնում է ավելի բարակ: Աճառային հյուսվածքի ծավալի նվազումը կարող է առաջացնել հոդերի կաշկանդվածություն, հատկապես երկարատև նստած կամ պառկած մնալուց հետո:

 

Առանց աճառի ոսկորները չեն ունենա ոչ մի պաշտպանություն և կարող են սկսել քսվել միմյանց՝ առաջացնելով անհանգստություն կամ կաշկանդվածություն:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՀՊԱՆԵԼ ՀՈԴԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ։

 

Տարիքի հետ ոսկրային զանգվածը և աճառային հյուսվածքը սկսում է նվազել, ուստի առողջ հոդերի պահպանումը, առաջին հայացքից, կարող է պարտված մարտ թվալ: Սակայն, բարեբախտաբար, կան բազմաթիվ եղանակներ, որոնք կօգնեն ձեզ պահպանել առողջ հոդերը և շարունակել անել այն, ինչ սիրում եք:

 

ՄԿԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ

 

Ուժային մարզումները հիանալի են մկանների զարգացման համար, բայց դուք գիտե՞ք, որ դրանք կարող են նաև նպաստել հոդերի առողջությանը:

 

Մտածեք հոդերի մասին որպես պատանի ծառի կամ տնկիի մասին: Ինչպես տնկիին անհրաժեշտ են կապիչներ և հենարաններ՝ ամուր և ուղիղ աճելու համար, այնպես էլ հոդերին անհրաժեշտ են մկաններ և ջլեր՝ ամրության և կայունության համար: Մկանների ամրապնդումը կայունացնում է հոդերը և օգնում է ազատել թուլացած, մաշված հոդերը ծանրաբեռնվածությունից:

 

Բայց անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, նախքան ձեր մարզման ծրագրում նոր վարժություններ մտցնելը:

 

ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՍՆՆԴԱԿԱՐԳ

 

Այն, ինչ դուք ուտում եք, ազդում է առողջության բոլոր ասպեկտների վրա, ներառյալ՝ հոդերը: Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքների օգտագործումը, օրինակ՝ ընկույզը, կտավատի սերմերը, սաղմոնը կամ այլ ճարպային ձուկը, կարող են նպաստել այն ազդանշանային մոլեկուլների արտադրության կարգավորմանը, որոնք կարող են ազդել հոդերի վրա:

 

ՀՈԴԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

Զորավարժությունները և բալանսավորված սննդակարգը չափազանց կարևոր են, բայց հավելումների ընդունումը կարող է նաև օգնել հոդերի առողջությանը, հատկապես, եթե ձեր սննդակարգը լիարժեք չէ:

 

ԿՈՒՐԿՈՒՄԻՆ

 

Կուրկումինը մի շարք օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ հոդերի համար։

 

Կուրկումինը գործում է որպես հակաօքսիդանտ՝ օգնելով պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք բնականաբար արտադրվում են օրգանիզմում:

 

Ազատ ռադիկալները կարող են հանգեցնել օքսիդատիվ ծանրաբեռնվածության, ինչը բացասաբար է անդրադառնում հոդերի առողջության վրա:

 

Չնայած կուրկուման լայնորեն հասանելի է, դրա կենսամատչելիությունը ցածր է՝ օրգանիզմը դժվարությամբ է կլանում կուրկումինի բոլոր օգտակար հատկությունները: Այդ իսկ պատճառով, կուրկումինով հավելում ընտրելու դեպքում, կարևոր է ընտրել այնպիսին, որն ունի բարձր կենսամատչելիություն:

 

Solgar® “Կուրկումին” պարկուճները ունեն ավելի մեծ մարսելիություն, քան սովորական կուրկումինը: Յուրաքանչյուր չափաբաժին պարունակում է 40 մգ կուրկումին և օրգանիզմում ավելի երկար է մնում, քան սովորական կուրկումինի էքստրակտը՝ ապահովելով հոդերի լրացուցիչ պահպանություն ողջ օրվա ընթացքում:

 

ԳԼՅՈՒԿՈԶԱՄԻՆ

 

Գլյուկոզամինը՝ քիմիական միացություն է, որը պարնունակվում է աճառում՝ կոշտ հյուսվածքում, որը մեղմացնում է հոդերի վրա ծանրաբեռնվածությունը: Գլյուկոզամինը նպաստում է հոդերի առողջությանը քոնդրոցիտների վրա գործող բջիջների միջոցով, որոնք օգնում են պահպանել աճառի կառուցվածքը:

 

Գլյուկոզամինը պարունակվում է նաև որոշ կենդանական և այլ ոչ մարդկային հյուսվածքներում, ներառյալ մոլյուսկների խեցիները, կենդանիների ոսկորները և սնկերը: Սակայն, արտաքինից գլյուկոզամին ստանալու լավագույն միջոցը սննդային հավելումներն են:

 

Solgar® Գլլուկոզամին-խոնդրոիտին համալիր՝ հոդերի և աճառների սնուցման հատուկ մշակված համալիր, որը նպաստում է հեղուկի հոսքին հոդերի մեջ և պահպանում դրանց ճկունությունն ու շարժունակությունը:

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Ձեր հոդերի շարժունակությունն ու ճկունությունը կարող են նվազել՝ որպես նորմալ ծերացման գործընթացի արդյունք, սակայն ճիշտ քայլեր ձեռնարկելով՝ դուք կարող եք շարունակել զբաղվել սիրելի գործով:

 

Ֆիզիկական վարժություններ, բալանսավորված սննդակարգը և առողջության համար հավելումների ընդունումը կարող են օգնել ձեզ պահպանել շարժումների անկաշկանդությունը: