ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈ՞Ք ՍԹՐԵՍԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՍՐՏԻ ՎՐԱ։

4 րոպերոպե

Երբեմն սթրեսը կարող է օգտակար լինել. այն կարող է մեզ մոտիվացնել, օգնել մեզ ավելի շատ աշխատել կամ նույնիսկ փրկել մեր կյանքը վտանգավոր իրավիճակներում: Սակայն, սթրեսը կարող է նաև լրջորեն ազդել սրտի առողջության վրա:

 

ՍՈՒՐ ԵՎ ՔՐՈՆԻԿ ՍԹՐԵՍ

 

Առանձնացնում են սթրեսի երկու տեսակ՝ սուր և քրոնիկ: Սուր սթրեսը կարճաժամկետ անհանգստությունն է, որն առաջացել է այնպիսի պատճառներով, ինչպիսիք են խցանումը ճանապարհին կամ վեճը ամուսնու հետ: Քրոնիկ սթրեսը ավելի երկարաժամկետ լարվածություն է, որն առաջանում է այնպիսի իրավիճակների հետևանքով, ինչպիսին է աշխատանքի անհաջող որոնում:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՍԹՐԵՍԻՆ:

 

Սրտի առողջության վրա ազդում են ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ սթրեսը:

 

Սթրեսի դեպքում օրզանիզմն արտադրում է սթրեսի հորմոններ, որոնք ներառում են էպինեֆրին (ադրենալին), կորտիզոլ և նորադրենալին: Սթրեսի հորմոններից յուրաքանչյուրն իր ազդեցությունն ունի սրտի և արյան շրջանառության համակարգի վրա.

  • Էպինեֆրինը մեծացնում է սրտի հաճախությունը, բարձրացնում է արյան ճնշումը և ավելացնում հասանելի էներգիայի պաշարները:
  • Կորտիզոլը առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի արտազատում և նեղացնում զարկերակները։
  • Նորադրենալին մեծացնում է ձեր սրտի հաճախությունը, արյան մեջ գլյուկոզա արտազատում և արյան հոսքը մկաններին:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՍԹՐԵՍՆ ԱԶԴՈՒՄ ՍՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ։

 

Երկարատև քրոնիկ սթրեսի պայմաններում այս հորմոնները կարող են վնասակար ազդեցություն ունենալ ձեր սրտի առողջության վրա: Դրանց համակցված ազդեցությունը կարող է առաջացնել սրտի անոթների կծկում, օրգանիզմում թթվածնի ավելացում և էլեկտրական իմպուլսների փոխանցման խանգարում, ինչը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, կրծքավանդակի ցավի և շնչահեղձության:

 

Սրտի վրա քրոնիկ սթրեսի երկարատև հետևանքները ներառում են արյան բարձր ճնշում, արագ սրտախփոց, արյան շաքարի բարձրացում և բորբոքման գործընթացներ:

 

ՍԹՐԵՍԻ ՄԻՋՆՈՐԴԱԲԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

Կան նաև անուղղակի եղանակներ, որոնցով սթրեսն ազդում է սրտի առողջության վրա: Սթրեսի դեպքում մարդիկ հակված են անառողջ վարքագծին, որը հանգեցնում է սրտային հիվանդությունների մեծ ռիսկի: Այդպիսի վարքագիծը ներառում է.

  • Ծխում․
  • Ալկոհոլի չարաշահում․
  • Չափից շատ ուտելը․
  • Նստակյաց ապրելակերպ և այլն:

 

Սթրեսի արդյունքում դուք կարող եք զգալ մոռացկոտություն, դյուրագրգռություն կամ ձեր զգացմունքների նկատմամբ վերահսկողության կորուստ: Սթրեսը կարող է առաջացնել քնի խանգարումներ, ինչպես նաև կարող է հանգեցնել հոգեկան առողջության ավելի լուրջ խնդիրների:

 

ՍԹՐԵՍԸ ՄԵՂՄԱՑՆԵԼՈՒ 5 ԵՂԱՆԱԿ

 

1. ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԶԲԱՂՎԵՔ ՍՊՈՐՏՈՎ

 

Ֆիզիկական վարժությունները ապահովում են սթրեսի բնական թեթևացում՝ ավելացնելով էնդորֆինների քանակը ձեր արյան մեջ և նվազեցնելով կորտիզոլի և սթրեսի այլ հորմոնների մակարդակը:

 

2․ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 

Համարժեք սոցիալական աջակցություն ստանալն ուղեկցվում է օքսիտոցինի հորմոնի մակարդակի բարձրացմամբ, որն օգնում է նվազեցնել կորտիզոլի մակարդակը։

 

3. ԸՆԴՈՒՆԵՔ ՍԹՐԵՍԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐ

 

Solgar արտադրում է բազմաթիվ տեսակի սննդանյութեր՝ սթրեսի ժամանակ զգացմունքային բարեկեցությունը ապահովելու համար.

 

Ցերեկային սթրես-կառավարում՝ ոչ դեղամիջոցային և կախվածություն չառաջացնող միջոց է օրգանիզմին աջակցելու էպիզոդիկ մտավոր և ֆիզիկական սթրեսի դեմ պայքարում.

  • Օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրությունը սթրեսին․
  • Թույլ է տալիս ազատվել սթրեսի հետ կապված պարբերաբար առաջացող մտավոր հոգնածությունից.
  • Օգնում է հաղթահարել հոգեբանական և ֆիզիկական սթրեսը․
  • Խթանում է էներգետիկ նյութափոխանակությունը և նյարդային համակարգի առողջությունը։

 

B-Կոմպլեքս պարունակում է B խմբի բոլոր վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին՝ բջջային էներգիան ազատելու միջոցով ածխաջրեր, սպիտակուցներ և ճարպեր փոխակերպելու համար: Յուրաքանչյուր չափաբաժին՝

  • Ապահովում է աջակցություն ամենօրյա սթրեսի ժամանակ առօրյա կյանքում․
  • Պահպանում է էներգիայի մակարդակը․
  • Աջակցում է սրտանոթային և նյարդային համակարգերի առողջությանը․
  • Ապահովում է մազերի, մաշկի և եղունգների առողջ տեսք։

 

4․ ԿԱՏԱՐԵՔ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պարզապես շնչեք սթրեսը հաղթահարելու համար. ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել: Մի քանի խորը դիֆրագմատիկ շունչ քաշելը նվազեցնում է կորտիզոլի մակարդակը, որն օգնում է նվազեցնել սթրեսային լարվածությունը:

 

5․ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՔ

 

Երաժշտության որոշ տեսակներ, ինչպիսիք են Մոցարտի ստեղծագործությունները, կարող են զգալիորեն նվազեցնել մարդկանց սթրեսի մակարդակը:

 

ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐ ՍՐՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ՕՄԵԳԱ-3 ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐ

 

Օմեգա-3, հատկապես էկոզապենտաենաթթուն (ԷՊԹ) և դոկոսահեքսաենոնաթթուն (ԴՀԹ), օգնում են պահպանել տրիգլիցերիդների և բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼՊ) խոլեստերինի առողջ մակարդակները, որոնք նաև հայտնի են որպես «լավ» խոլեստերին:

 

Եռակի Օմեգա-3 պարունակում է բնական օմեգա-3 ճարպաթթուների բարձր խտություն: Այս փափուկ գելերի մեկ բաժինը պարունակում է 950 մգ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նպաստում են սրտանոթային առողջությանը:

 

ԿՈԷՆԶԻՄ Q10

 

Կոֆերմենտ Q10՝ կենսական հակաօքսիդանտ է, որը գտնվում է սրտում, լյարդում և երիկամներում: Q10 մակարդակի վրա կարող են ազդել ստատինների օգտագործումը և ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև արտաքին սթրեսային գործոնները:

 

Կոէնզիմ CoQ-10 60 մգ օգնում է ամրապնդել սրտանոթային համակարգը, ապահովում է հակաօքսիդանտ պաշտպանություն և նպաստում է բջջային էներգիայի արտադրությանը:

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ սթրեսը կարող է վնասակար ազդեցություն ունենալ սրտի առողջության վրա: Սուր սթրեսը ամենից հաճախ ունենում է հանկարծակի, բայց կարճաժամկետ ազդեցություն սրտի վրա, մինչդեռ քրոնիկ սթրեսը կարող է առաջացնել երկարատև անբարենպաստ հետևանքներ և հանգեցնել անառողջ ապրելակերպի:

 

Solgar ընկերությունն առաջարկում է բարձրորակ սննդանյութերի լայն տեսականի՝ հիմնված նորագույն գիտության վրա, որոնք օգնում են կառավարել սթրեսը և պահպանել սրտի առողջությունը: