ԱՍԵՆՔ «ԱՅՈ´» ԱԿՏԻՎ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՆ

4 րոպերոպե

Ակտիվ ապրելակերպի առավելությունները բազմաթիվ են։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվության շնորհիվ կարելի է բարելավել առողջության գրեթե բոլոր ասպեկտները՝ կենտրոնանալու ունակությունից մինչև գիշերային քունը։

 

Այնուամենայնիվ, անկախ այն բանից՝ ամեն օր եք սպորտով զբաղվում, թե միայն շաբաթավերջին, ձեր օրգանիզմը պատշաճ սնուցման ու վիտամինների աջակցության կարիք ունի։ Էներգիայի որակը, շարժունակությունը, ճկունությունը, ոսկրերի առողջությունը և մկանների աճը մեծամասամբ կախված են օրգանիզմին մատակարարվող սննդանյութերից։

 

Եկեք դիտարկենք մի քանի առավել կարևոր սնուցիչներ, որոնք կօգնեն ձեզ ակտիվ ապրելակերպ վարելու հարցում։

 

Էներգիա հաղորդող սնուցիչներ

 

Հավանաբար գիտեք, որ օրգանիզմի էներգիայի առաջնային աղբյուրը սնունդն է։ Եթե դուք երբևէ չարաշահել եք անառողջ սննդի օգտագործումը, ապա վստահաբար նկատած կլինեք, որ դրանից հետո այնքան էլ ցանկալի չէ վեր կենալ և գնալ վազելու, չէ որ օրգանիզմին անհրաժեշտ են որակյալ ճարպեր, ածխաջրեր և սպիտակուցներ՝ դրանք էներգիայի վերածելու համար։

 

B խմբի վիտամինների համալիր

 

B խմբի վիտամինները որոշիչ դեր ունեն սնունդն էներգիայի վերածելու գործընթացում, ինչը մարզումների ժամանակ ձեզ թույլ է տալիս պահպանել ակտիվությունը։

 

Solgar B-Complex -ը B խմբի վիտամիններ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին համապարփակ աջակցություն ցուցաբերելու և նյութափոխանակության բոլոր գործընթացներն իրագործելու համար։

 

Էներգիայի պահպանման այլ եղանակներ

  • Արևի բնական լույսի բավարար քանակություն․ արևի բնական լույսը ցիրկադային ռիթմի, այսինք՝ քնի և արթունության ցիկլի վրա ազդող հզոր գործոն է։
  • Կոֆեինի սահմանափակ օգտագործում․ օրգանիզմում կոֆեինի պարունակության նվազումից հետո կոֆեինի հաղորդած էներգիան կարող է հանգեցնել այդ էներգիայի կտրուկ անկման, և դուք ձեզ շատ ավելի հոգնած կզգաք, քան նախկինում։
  • Սպիտակուցային նախաճաշ․ Նախաճաշի ժամանակ սպիտակուցով հարուստ մթերքներ օգտագործելը կօգնի ողջ օրվա ընթացքում պահպանել էներգիան։

 

Սնուցիչներ հոդերի համար

 

Նախքան հոդերի հետ կապված անհանգստության ի հայտ գալը մարդիկ սովորաբար չեն մտահոգվում դրանց առողջության համար։

 

SOLGAR-ի օրգանական ծծմբով (ՄՍՄ) «Գլյուկոզամին-խոնդրոիտին համալիր»-ը դրական ազդեցություն է թողնում առողջության և հոդերի շարժունակության վրա։ Համալիրը խթանում է հոդային աճառի բնական ռեգեներացիան, պահպանում է հոդերի շարժունակությունը և կանխում դրանց հետագա քայքայումը։

 

Հոդերի աջակցության այլ եղանակներ

  • Մկանների տաքացում մարզումից առաջ․ մարզումից առաջ մկանները տաքացնելն արագացնում է արյան շրջանառությունը և ջերմացնում հոդերը, ինչն օգնում է կանխել վնասվածքները։
  • Հավասարակշռված սնունդ․ առողջ սննդակարգին հետևելն առողջ հոդեր ունենալու գրավականն է։ Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքների օգտագործումը, ինչպիսիք են ընկույզը, կտավատի սերմերը, սաղմոնը կամ այլ ճարպոտ ձկները, կարող են խթանել ազդանշանային մոլեկուլների արտադրման գործընթացը, ինչն իր հերթին կարող է ազդել հոդերի վրա:

 

Սնուցիչներ մկանների սնուցման համար

 

Անգամ եթե ֆիթնեսի ձեր գլխավոր նպատակը շատ մկաններ զարգացնելը չէ, միևնույն է՝ կարևոր է հետևել մկանների առողջությանը։ Մարդու մարմնի մեջ ավել քան 600 մկան կա, և ճիշտ խնամքը դրանց թույլ չի տալիս պատռվել կամ գերձգվել։

 

Մկանների աջակցության եղանակներ

  • Ձգումներ մարզումից հետո․ մարզումից հետո կարող է բազմոցին փռվելու գայթակղություն առաջանալ, սակայն խորհուրդ ենք տալիս ժամանակ հատկացնել ձգումներին։ Ձգումներն օգնում են մկանները ճկուն, ամուր և առողջ պահելու գործում։ Ձգումներ չկատարելու դեպքում մկանները կարճանում և պնդանում են, ինչը սահմանափակում է շարժումները։
  • Խմելու ռեժիմ․ ջուրն օրգանիզմին ապահովում է մկանների աճի և դրանց ամրացման պարապմունքների համար անհրաժեշտ կարևոր էլեկտրոլիտներով։ Սպորտով զբաղվելու ժամանակ օրգանիզմը սովորականից ավելի շատ ջուր է սպառում։ Այդ պատճառով անհրաժեշտ է հետևել խմելու ռեժիմին։
  • Գիտակցված շնչառություն․ ուժային վարժություններ կատարելիս կամ ֆիզիկական գերբեռնվածության ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շնչառությանը։ Կանոնը հետևյալն է․ պետք է արտաշնչել շարժման ամենադժվար և ներշնչել՝ համեմատաբար դյուրին հատվածում։ Գիտակցված շնչառությունը մկանները հագեցնում է դրանց օպտիմալ գործունեության համար անհրաժեշտ թթվածնով։

 

Սնուցիչներ ոսկրերի առողջության աջակցման համար

 

Ամուր ոսկրեր ունենալը շատ կարևոր է։ Բացի ամուր ոսկրերի ձևավորմանը նպաստելուց, կարևոր է նաև դրանց առողջության երկարաժամկետ պահպանումը։

 

Կալցիում և մագնեզիում

 

Կալցիումը հանքանյութ է, որն առկա է բազմաթիվ սննդամթերքների մեջ։ Կալցիումի պաշարների գերակշռող մասը գտնվում է ոսկրերի և ատամների մեջ՝ պահպանելով դրանց կառուցվածքն ու ամրությունը։ Տարիքի հետ մարսողական համակարգից կալցիումի ներծծման արդյունավետությունը կարող է նվազել։** Սովորաբար կալցիում պարունակող սնուցիչների մեջ կարելի է մագնեզիում գտնել, քանի որ այն մասնակցում է կալցիումի փոխադրմանը և անհրաժեշտ է ոսկրերի հանքայնացման համար։

 

Solgar Կալցիում-Մագնեզիում-Ցինկ -ը բանաձև է, որը 3 հանքանյութ միավորում է մեկ դեղահատում՝ ապահովելով դրանց համատեղ հավասարակշռված աշխատանքը։

 

Solgar Կալցիում-Մագնեզիում-Ցինկ D3 վիտամինով ՝ այս համալիրը պարունակում է կալցիում և մագնեզիում՝ 2։1 օպտիմալ հարաբերակցությամբ։

 

Հետևություններ

 

Ակտիվությունը ցանկացած տարիքում առողջ լինելու հիմնարար բաղադրիչն է։ Եղեք շարժման մեջ և ձեր սիրելի գործը կատարեք հաճույքով։