Ցինկի առավելությունները

3 րոպերոպե

Մեզանից շատերը ծանոթ են այնպիսի հանքանյութերին, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը և գուցե նույնիսկ կալիումը, իսկ ի՞նչ վերաբերում է ցինկին:

 

Ցինկը՝ միկրոտարր է, ինչը նշանակում է, որ մարմինը պահանջում է այն շատ փոքր քանակությամբ, բայց այն կարևոր է ավելի քան 300 ֆերմենտներում կենսաքիմիական ռեակցիաների համար:

 

Ի՞նչ գործառույթ է կատարում այս փոքրիկ, բայց կարևոր հանքանյութը:
Մենք կներկայացնենք այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք ցինկի մասին, ներառյալ այն, թե ինչպես գտնել ձեզ համար ցինկի ճիշտ ձևը:

 

Եկե՛ք հասկանանք։

 

ԻՆՉՈՒ՞ Է ՕՐԳԱՆԻԶՄԻՆ ՊԵՏՔ ՑԻՆԿԸ։

 

Ցինկը անհրաժեշտ է մարմնի բազմաթիվ գործառույթների ճիշտ աշխատանքի համար:
Այն կարևոր դեր է խաղում ԴՆԹ-ի շղթաների ձևավորման, բջիջների աճի, սպիտակուցների ձևավորման և իմունային համակարգի պահպանման գործում: Քանի որ ցինկը ներգրավված է բջիջների աճի և վերարտադրության մեջ, կարևոր է ցինկ ստանալ բավականաչափ արագ աճի ժամանակաշրջաններում, օրինակ՝ մանկության, պատանեկության և հղիության ժամանակ:

 

ՑԻՆԿԸ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ

 

Ցինկը կարևոր դեր է խաղում իմունային համակարգի բազմաթիվ տեսանկյուններից: Այն նպաստում է իմունային համակարգի բնածին բջիջների աճին և աշխատանքին, ներառյալ T և B բջիջները, որոնք օգնում են մարմնին պաշտպանվել օտար նյութերից (հակագեններից):
Ցինկը հակաօքսիդանտ է և օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ:

 

ՑԻՆԿԸ ԵՎ ՄԱՇԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

 

Ցինկը թույլ է տալիս կարգավորել ճարպագեղձերի գործունեությունը, հաղթահարել մաշկի յուղոտ փայլը և բորբոքումը, կանխում է մազերի կորուստը։
Օրգանիզմին անհրաժեշտ է նաև ցինկ՝ նոր կոլագենի սինթեզի համար։ Կոլագենը կառուցվածքային սպիտակուց է, որը հանդիսանում է առողջ և փայլուն մաշկի հիմք: Առողջ մաշկը ուժեղացնում է իմունային ֆունկցիան, քանի որ մաշկը ծառայում է որպես մարմնի պաշտպանության առաջին գիծ:

 

ՑԻՆԿՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՄԹԵՐՔՆԵՐ

 

Բարեբախտաբար, ձեր սննդակարգում ցինկ ներառելը հեշտ է, քանի որ շատ մթերքներ պարունակում են ցինկ: Միսը, թռչնամիսը և ծովամթերքը ցինկի լավագույն աղբյուրներն են, սակայն այն կարելի է գտնել նաև որոշ բուսական մթերքներում, ինչպիսիք են լոբազգիները և ամբողջական հացահատիկները: Այնուամենայնիվ, այս մթերքները նույնպես հաճախ պարունակում են ֆիտատներ, որոնք կարող են կապ ստեղծել այս հանքանյութի հետ՝ նվազեցնելով դրա ներծծումը։ Եթե ​​ձեր սննդակարգում բավարար ցինկ չկա, ապա հավելումների ընդունումը պարզ և արդյունավետ միջոց է ձեզ անհրաժեշտ սննդանյութերը ստանալու համար:

 

ՑԻՆԿԻ ՊԻԿՈԼԻՆԱՏ…ՑԻՆԿԻ ԽԵԼԱՏ Ո՞ՐՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ:

 

Երևի որոշել եք ցինկով վիտամիններ փորձել, բայց դեղատանը հասկացաք, որ տարբերակները չափազանց շատ են։ Իրոք, այս միկրոտարրի շատ ձևեր կան, և թե որն է ձեզ համապատասխանում, միշտ չէ, որ պարզ է:
Եկեք դիտարկենք ցինկի կելատի, ցինկի պիկոլինատի տարբերությունը:

 

ՑԻՆԿԻ ԽԵԼԱՏ

 

Հանքային խելատավորումը նշանակում է հանքանյութի պարզ օրգանական համակցություն ամինաթթվի հետ: Այս ամինաթթուների խելատները օգնում են բարձրացնել լուծելիությունը և օպտիմալացնել ներծծումը, միաժամանակ դրանք մեղմ են ազդում ստամոքսի վրա: Solgar-ն առաջարկում է խելատի ցինկ, որը կապված է գլիցին ամինաթթվի հետ:

 

Ցինկի խելատը բարենպաստ ազդեցություն ունի մաշկի առողջության վրա, կարող է հանդես գալ որպես հակաօքսիդանտ և աջակցում է առողջ իմունային համակարգին: Խելատային ձևն ապահովում է դրա օպտիմալ ներծծումը:

 

ՑԻՆԿԻ ՊԻԿՈԼԻՆԱՏ

 

Ցինկի պիկոլինատը ստանում են ցինկը օրգանական թթվի՝ պիկոլինաթթվի հետ համատեղելով։ Պիկոլինաթթուն իրենից ներկայացնում է տրիպտոֆանի ամինաթթվի մետաբոլիտ, որը բնականաբար արտադրվում է օրգանիզմում: Ցինկի պիկոլինատը՝ ցինկի չափազանց կենսամատչելի ձև է: Ցինկի Պիկոլինատը պարունակում է 22 մգ ցինկ՝ պիկոլինաթթուով:

 

Ընդունեք ցինկը ցանկացած ձևով, բաց մի թողեք դրա բազմաթիվ առավելությունները առողջության համար: