ՎԻՏԱՄԻՆ С ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մենք շատ հաճախ չենք լսում լնդախտի մասին, և այդ ամենը վիտամին C շնորհիվ է:
Մինչև վիտամին C հայտնաբերումը, լնդախտը եղել է տարածված հիվանդություն, որը զարգանում էր թերսնումից տառապող մարդկանց մոտ: 1700-ականներին երկար ճանապարհորդություններում ուղևորներ և նավաստիներ տեղափոխող նավերում շատ դժվար էր գտնել C վիտամին պարունակող մթերքներ, օրինակ՝ գունավոր մրգեր ու բանջարեղեն։
Այնուամենայնիվ, շոտլանդացի վիրաբույժ Ջեյմս Լինդը (James Lind) կիտրոնի հյութ էր տալիս հիվանդ նավաստիներին՝ ստուգելու արդյոք նրանց վիճակը կբարելավվի նավի վրա գտնվելու ժամանակ: Մինչ 1795 թվականը Լինդը գրեթե լիովին ոչնչացրեց լնդախտը բրիտանական ռազմածովային նավատորմից: Միայն շատ տարիներ անց՝ 1928 թվականին, հունգարացի քիմիկոս Ալբերտ Սենթ-Գեորգի (Albert Szent-Gyorgi) առանձնացրեց վիտամին C-ն։
Վիտամին C-ն, որը նաև հայտնի է որպես ասկորբինաթթու, դարձել է քիմիապես արտադրված առաջին վիտամին: Սենթ-Գեորգին Նոբելյան մրցանակ է ստացել իր հեղափոխական հայտնագործության համար, և վիտամին C-ն այսօր, հավանաբար, ամենաշատ օգտագործվող հավելումն է:
Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ Է ԲԵՐՈՒՄ ՎԻՏԱՄԻՆ C ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ:
Վիտամին C հանդիսանում է անհրաժեշտ սննդանյութ մարդու համար, սակայն օրգանիզմն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել այս վիտամինը։
Վիտամին C պետք է ստացվի արտաքին աղբյուրներից, ինչպիսիք են սննդամթերքը կամ սննդային հավելումները: Ինչպես B խմբի վիտամինները, վիտամին C նույնպես լուծվում է ջրում:
Քանի որ օրգանիզմը չի կուտակում ջրում լուծվող վիտամիններ, վիտամին C պետք է օգտագործել ամեն օր։
Վիտամին C ասկորբինաթթվի տեսքով ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում, քանի որ այն անհրաժեշտ է օրգանիզմի բազմաթիվ համակարգերի համար.
- Վիտամին C-ն օգնում է իմունային համակարգին՝ աջակցելով նրա տարբեր գործառույթներին: Այն հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ և մասնակցում է ազատ ռադիկալների դեմ պայքարին, որոնք կարող են առաջացնել օքսիդատիվ սթրես:
- Վիտամին C-ն աջակցում է լեյկոցիտների աշխատանքին, որոնք հանդիսանում են իմունային համակարգի կարևոր բաղադրիչներ:
- Վիտամին C-ն մասնակցում է կոլագենի արտադրությանը, որը նպաստում է մաշկի և շարակցական հյուսվածքի առողջացմանը:
Ի՞ՆՉ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ Է ՊԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԲԱՐՁՐ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՏԱՄԻՆ C:
Վիտամին C-ով հարուստ մթերքների օգտագործումը ձեր իմունային համակարգը աջակցելու առաջին միջոցն է:
Վիտամին C-ի բնական աղբյուրներ են հանդիսանում այնպիսի ցիտրուսային մրգեր, ինչպիսիք են նարինջը, գրեյպֆրուտը, կիտրոնը և լայմը, ինչպես նաև ավելի քիչ տարածված մրգեր, ինչպիսիք են արքայախնձորը, կիվին և ձմերուկը:
Շատ բանջարեղեններ նույնպես հարուստ են վիտամին C-ով, այդ թվում՝ բրոկկոլին, սպանախը, կանաչ և կարմիր բուլղարական պղպեղը, քաղցր կարտոֆիլը և լոլիկը:
Ի՞ՆՉՈՒՄՆ Է ԷՍԹԵՐ-C ԵՎ ՎԻՏԱՄԻՆ-С ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ:
Եթե դուք երբևէ ուշադրություն եք դարձրել դեղատանը Վիտամին C վրա, ապա, հավանաբար, զարմացած եք եղել լայն տեսականիով։
Ո՞րն է Էսթեր-C-ի և սովորական վիտամին C-ի միջև տարբերությունը:
Վիտամին C-ն ունի թթու համ և որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել ստամոքսի գրգռում:
Էսթեր-C-ն մշակվել է այս խնդրի նկատառումով՝ վիտամին C-ի այս հեշտությամբ ներծծվող ձևը մեղմ է ազդում ստամոքսի վրա:
Էսթեր-C-ի արտադրության ընթացքում ստեղծվում են նաև վիտամին C-ի մետաբոլիտներ, որոնք մեծացնում են վիտամին C-ի բնակության ժամանակը օրգանիզմում։
Solgar տեսականին ներառում է վիտամին C-ի տարբեր ձևեր՝ Էսթեր-C պլյուս իմունային-համալիր, Էսթեր-C պլյուս 500 մգ, Վիտամին C 500 մգ, Վիտամին C ծամվող հաբեր՝ ազնվամորու համով, որպեսզի յուրաքանչյուր սպառող կարողանա ընտրել իր համար ամենահարմար ձևը: