Ո՞ր վիտամիններն են առավել կարևոր երեխաների համար

3 րոպերոպե

Ծնողների համար մտածմունքի տեղիք տվող շատ բան կա, երբ խոսքը գնում է իրենց երեխաների առողջության և բարօրության մասին։ Հասանելի տեղեկատվության և երեխաների համար իսկապես օգտակար արտադրանքների վերաբերյալ հաճախ հակասական կարծիքների հսկայական հոսքի մեջ երբեմն դժվար է կողմնորոշվել։

 

Այս հոդվածում մենք մանրամասնորեն կխոսենք սնուցիչների ընտրության առանձնահատկությունների և մանկական օրգանիզմի զարգացման գործում դրանց ունեցած դերի մասին։

 

ՎԻՏԱՄԻՆ C ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Երեխաները հետաքրքրասեր արարածներ են, և դա բավականին օգտակար հատկանիշ է փոքրիկ հանճարների զարգացման համար։ Օրգանիզմի իմունային համակարգն ամենօրյա պաշտպանության կարիք ունի։ Երեխաների իմունիտետը պահպանելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու հարցում կարող է օգնել վիտամին C-ն։ Վիտամին C-ով հարուստ մթերքներ են նարինջը, կիտրոնը, թուրինջը, ինչպես նաև արքայախնձորը, կիվին, բուլղարական պղպեղը, ելակը, լոլիկը, բրոկոլին, բրյուսելական կաղամբը և այլն։

 

Ցավոք, ոչ միշտ է հնարավոր վիտամին C-ի օրական պահանջը բավարարել սննդակարգի միջոցով։ Solgar ընկերության Կանգավիտես վիտանին С-ով և նարնջի համով 100 մգ արտադրանքի հավելյալ ընդունումը հիանալի լուծում կլինի:

 

Արտադրանքը պատրաստված է բացառապես խնամքով ընտրված բնական բաղադրիչներից՝ առանց սինթետիկ կոնսերվանտների, ներկանյութերի և հնարավոր ալերգենների ավելացման: Կանգավիտես վիտամին С-ով 100 մգ արտադրանքի նպատակն է ուժեղացնել իմունիտետը, բարձրացնել տոկունությունը և լավագույնս աջակցել երեխայի զարգացմանը: Ազդում է մարսողական համակարգի վրա՝ նպաստում է մարսողական ֆերմենտների արտադրմանը և խթանում երկաթի կլանումը։

 

ՄՈՒԼՏԻՎԻՏԱՄԻՆՆԵՐ ԱՃԻ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ինտենսիվ աճ և զարգացում ապահովելու համար երեխայի օրգանիզմը վիտամինների և հանքանյութերի ամենօրյա ֆիզիոլոգիական պաշարները համալրելու կարիք ունի, ինչը նպաստում է նյարդային, սրտանոթային, հենաշարժական համակարգերի և տեսողական օրգանների նորմալ աշխատանքին, ինչպես նաև բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը:

 

Solgar ընկերության Կանգավիտես Կոմպլեքս բանաձև մուլտիվիտամիններով և հանքանյութերով արևադարձային մրգերի համով ծամելու դեղահատը պրեմիում որակի արտադրանք է, որը մշակվել է գիտական մոտեցմամբ և լավագույն հումքից՝ բրոկոլիի, կարմիր ճակնդեղի, գազարի, ծիրանի, խնձորի, ելակի և մասուրի լուծամզվածքներից:

 

Կոմպլեքսն ապահովում է վիտամինների և հանքանյութերի օրական ֆիզիոլոգիական կարիքը: Արտադրանքի բաղադրությունը հարուստ է վիտամին C-ով, ֆոլաթթվով, բիոտինով, կալցիումով, մագնեզիումով, որոնք ուղղված են երեխայի հենաշարժական համակարգի, տեսողական օրգանների և մարսողական համակարգի ձևավորմանը: Կանգավիտես մուլտիվիտամիններով և հանքանյութերով կոմպլեքսը պարունակում է սելեն, քրոմ և սոյայի լեցիտին, որը խթանում է իմունային համակարգը և նվազեցնում շնչառական և աղեստամոքսային հիվանդությունների հաճախականությունը:

 

ՕՄԵԳԱ-3 ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՇՏԿՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Յուղոտ տեսակի ձկներն անպայման պետք է ներառվեն երեխայի սննդակարգում՝ որպես Օմեգա-3-ի հիմնական աղբյուր։ Անհրաժեշտ է ընտրել վայրի միջավայրում աճեցրած որակյալ և թարմ ձուկ։ Solgar ընկերությունը ԴՀԹ-ի և ԷՊԹ-ի օպտիմալ պարունակությամբ Սոլգարի ոսկե ձկնիկներ արտադրանքն ստեղծելիս օգտագործում է ազնվական ցեղատեսակների խորջրյա վայրի ձկների ֆիլե։ Այդ ձկներն իրավամբ ճանաչվել են որպես Օմեգա-3-ի բարձրորակ աղբյուր։

 

Ժամանակակից մաքրման մեթոդի՝ մոլեկուլային թորման շնորհիվ արտադրանքն ունի անվտանգության բարձր մակարդակ։ Որպես հակաօքսիդանտ և դառնահամից պաշտպանող միջոց ավելացվել է բնական վիտամին E: Սոլգարի ոսկե ձկնիկներ արտադրանքը ստանդարտացված է՝ համաձայն ԴՀԹ-ի և ԷՊԹ-ի պարունակության։ Դրանք թթուներ են, որոնք պատասխանատու են գլխուղեղի և սրտանոթային համակարգի գործունեության համար։ Դոկոզահեքսաէնային թթուն (ԴՀԹ) ուղեղի և տեսողական օրգանների ֆոսֆոլիպիդների՝ բջջային թաղանթների համար շինանյութ հանդիսացող բարդ եթերների հիմնական բաղադրիչն է։ Ուղեղի բջիջներում ԴՀԹ-ի օպտիմալ քանակությունն օգնում է բարձրացնել ուշադրության կենտրոնացումը և բարելավել երեխայի վարքագծի յուրահատկությունները։

 

Ծամելու ոսկե ձկնիկները հաճելի համ ունեն, շաքար, աղ, օսլա, խմորիչներ, սոսնձանյութեր, կաթնային բաղադրատարրեր և սինթետիկ հավելումներ չեն պարունակում, բերանում ձկան հետհամ չեն թողնում։ Իսկ 90 ծամվող պարկուճների ձևը թույլ կտա Ձեզ հարմարավետ կերպով երկար ժամանակ ընդունել արտադրանքը։

 

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

 

Երեխաները մեր ժառանգությունն են։ Հավասարակշռված սնունդը և անհրաժեշտ սնուցիչների լրացուցիչ ընդունումը լիարժեք աճի կարևոր բաղադրիչներ են հանդիսանում: Երեխաների համար բարձրակարգ մթերքներ ընտրելով՝ մենք կարող ենք նպաստել նրանց առողջ, ուժեղ և հաջողակ մեծանալուն:

 

Solgar-ը 75 տարիների ընթացքում օգտագործում է բնական հումք և գիտական մոտեցում ցուցաբերում պրեմիում որակի սնուցիչներ արտադրելու հարցում։ Սնուցիչներ, որոնք հիանալի ինքնազգացողություն են հաղորդում մարդկանց ամբողջ աշխարհում: