7 ՍՆՈՒՑԻՉ՝ ՄԱԶԵՐԸ, ԵՂՈՒՆԳՆԵՐԸ ԵՎ ՄԱՇԿՆ ԱՌՈՂՋ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

4 րոպերոպե

1. ԿՈԼԱԳԵՆԻ ԵՎ ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՎԻ ԿՈՄՊԼԵՔՍ

 

Յուրաքանչյուր ոք, ով հոգ է տանում իր մաշկի մասին, հավանաբար լսել է հիալուրոնաթթվի՝ մաշկի խնամքի միջոցների հայտնի բաղադրիչի մասին:
Հիալուրոնաթթուն առկա է օրգանիզմում՝ մաշկի, աչքերի և հոդերի ներքին (սինովիալ) հեղուկի մեջ: Տարիքի հետ հիալուրոնաթթուն (ինչպես նաև կոլագենը և էլաստինը) սկսում են ավելի քիչ քանակությամբ արտադրվել։

 

Հիալուրոնաթթուն կարող է օգտագործվել տարբեր ձևերով, ներառյալ տեղական օգտագործման միջոցները, օրինակ՝ շիճուկները կամ խոնավացնող քսուքները, ներքին ընդունման հավելումները կամ ներարկվող լցոնիչները: Այն մաշկի արտաբջջային մատրիցայի առանցքային բաղադրիչն է:

 

Ի դեպ՝ հիալուրոնաթթուն օգտակար է ոչ միայն մաշկի համար։ Այն ազդում է նաև մազերի առողջության վրա։ Գլխամաշկը խոնավ պահելը մազերի առողջության և աճի կարևոր բաղադրիչն է, իսկ հիալուրոնաթթու պարունակող հավելումների օգտագործումը կարող է նպաստել գլխամաշկի խոնավացմանն ու առողջության պահպանմանը:

 

Solgar ընկերության կոլագենի և հիալուրոնաթթվի կոմպլեքսը նպաստում է մաշկի մեջ կոլագենի առաջացմանը՝ միաժամանակ բարձրացնելով մաշկի առաձգականությունը և փափկությունը, և հարթեցնում է կնճիռները՝ օգնելով պահպանել մաշկի խոնավության օպտիմալ մակարդակը:

 

2. ՀԱԲԵՐ ՄԱՇԿԻ, ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԵՎ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Մաշկ, եղունգներ, մազեր

 

Solgar ընկերության «Մաշկ, եղունգներ, մազեր» կոմպլեքսի հատուկ մշակված բանաձևն օգնում է պահպանել եղունգների ամրությունը և առողջությունը, ինչպես նաև մազերի և մաշկի բնական փայլն ու երիտասարդությունը։ Յուրաքանչյուր պարկուճ պարունակում է հետևյալ բաղադրիչները.

  • Հակաօքսիդանտներ՝ ցինկ և վիտամին C, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ: Դրանք նպաստում են նաև կոլագենի արտադրմանը, որն առողջ և փայլուն մաշկի անբաժանելի բաղադրամասն է:
  • OptiMSM®՝ ծծմբի հիանալի աղբյուր*։ Ծծումբն այն կարևորագույն բաղադրամասերից մեկն է, որը նպաստում է առողջ մաշկի համար մեծ կարևորություն ունեցող կոլագենի արտադրմանը։
  • Հեշտ յուրացվող հանքանյութեր և ամինաթթուներ՝ ցինկի և պղնձի տարատեսակներ, որոնք հեշտությամբ ներծծվում են օրգանիզմի կողմից:

 

Օրական երկու հաբ ընդունելն օգնում է մաշկը և մազերը փայլուն ու երիտասարդ պահել, նպաստում է եղունգների, ինչպես նաև իմունային համակարգի, ոսկորների և աճառային հյուսվածքների առողջության պահպանմանը:

 

3. C ԵՎ E ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

 

ՎԻՏԱՄԻՆ C

 

Վիտամին C-ն կարևոր է ոչ միայն իմունային համակարգի համար, այլև անհրաժեշտ է կոլագենի՝ սպիտակուցի արտադրման համար, որը ուժ, ձև և ամբողջականություն է հաղորդում բազմաթիվ հյուսվածքների և հանդիսանում է առողջ մաշկի հիմքը։
Վիտամին C-ն կարևոր վիտամին է, որը չի սինթեզվում օրգանիզմում, ուստի այն պետք է գործածել սննդի կամ հավելումների միջոցով:

 

Ester-C® Plus 500 մգ Վիտամին C
Ester-C®-ն սովորական վիտամին C-ի համեմատ ավելի մեղմ և ցածր թթվայնություն ունեցող հաբ է։

 

ՎԻՏԱՄԻՆ E

 

Իզուր չէ, որ վիտամին E-ն մաշկի խնամքի շատ միջոցների կարևոր բաղադրիչ է: Վիտամին E-ն ճարպերում լուծվող հակաօքսիդանտ է, որն իր բնական վիճակով առկա է մաշկի արտաքին մակերևույթի:

 

Այն հակաօքսիդանտ դեր է կատարում նաև ազատ ռադիկալների դեմ պայքարի հարցում։ Շրջակա միջավայրի աղտոտիչների մեջ առկա ազատ ռադիկալները, որոնք առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների և այլ սթրեսածին գործոնների ազդեցության հետևանքով, կարող են թթվային (օքսիդատիվ) սթրես առաջացնել, ինչն ունակ է վնասելու բջիջները, այդ թվում՝ մաշկի:

 

Վիտամին E-ն օգնում է պահպանել մաշկի, իմունային և սրտանոթային համակարգերի առողջությունը և պայքարել ազատ ռադիկալների դեմ:

 

4. ՑԻՆԿ

 

Ցինկը պարունակում է ավելի քան 300 ֆերմենտներ, որոնք ներգրավված են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներում, ներառյալ՝ բջիջների աճը և բաժանումը: Այդ իմաստով ցինկն արագորեն բաժանվող լեյկոցիտներին օգնում է պահպանել իմունային առողջությունը:

 

Բացի այդ, ցինկը ներգրավված է առողջ մաշկի պահպանման հարցում կարևոր նշանակություն ունեցող կոլագենազ ֆերմենտի աշխատանքի մեջ: Ցինկը հակաօքսիդանտ դեր է խաղում նաև ազատ ռադիկալների դեմ պայքարում:

 

5. ԿՆՈՋ ՕՐԳԱՆԻԶՄԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ.

 

ՄՈՒԼՏԻՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ԿՈՄՊԼԵՔՍ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ։

Այս կոմպլեքսի հավասարակշռված բաղադրությունը հատուկ ստեղծված է կանանց համար.

  • Օգնում է հարստացնել սննդակարգը,
  • Նպաստում է կյանքի տարբեր փուլերում կանանց առողջության պահպանմանը,
  • Օգնում է պաշտպանվել սթրեսից և ցնցումներից,
  • Կանխարգելում է ծերացման վաղաժամ նախաշանների դրսևորումը,
  • Լրացուցիչ կերպով աջակցում է ոսկրային և աճառային հյուսվածքներին:

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է ՆԵՐՍԻՑ

 

Առողջ մազեր, մաշկ և եղունգներ ունենալը նաև մարմնին անհրաժեշտ վիտամիններով և սննդանյութերով ապահովելու արդյունք է: Հավասարակշռված ձևով սնվելը և հարկ եղած դեպքում հավելումներ ընդունելը կօգնեն ձեզ հիանալի տեսք և ինքնազգացողություն ունենալ: