Յու-Քյուբս կալցիումով և D3 վիտամինով մարմելադային պաստեղներ 60 հատ

Մանկական մարմելադային պաստեղներ Յու-Քյուբս կալցիումով և D3 վիտամինով խորհուրդ է տրվում՝ որպես D3 վիտամինի և կալցիումի լրացուցիչ աղբյուր։ Կալցիումը նպաստում է օստեոպորոզի կանխարգելմանը, որը բնութագրվում է ոսկրերի խտության և ամրության նվազեցմամբ, մասնակցում է արյան մակարդելիության գործընթացին, սրտի աշխատանքի պահպանմանը, նյարդային ազդակների փոխանցման գործընթացին։ D3 վիտամինը որպես խոլեկալցիֆերոլ նպաստում է կալցիումի յուրացմանը ոսկրային հյուսվածքի կողմից, վարակների նկատմամբ օրգանիզմի կայունության բարձրացմանը։

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Բաղադրության մեջ մտնող D3 վիտամինը օգնում է կալցիումի և ֆոսֆորի յուրացմանը աղիներում, միաժամանակ մասնակցում է ոսկրերի ձևավորման գործընթացին: Նաև D3 վիտամինը մասնակցում է «ուրախության հորմոնի» ՝ սերոտոնինի կարգավորմանը, նպաստում է իմունիտետի ամրապնդմանը և բարձրացմանը: Կոմպլեքսի բաղադրության մեջ մտնող պեկտինն իրենից ներկայացնում է բուսական պոլիսախարիդ, որն առկա է տարբեր մշակաբույսերի պտուղներում, կարևոր դեր ունի մարսողության մեջ: Պեկտինը հիանալի սննդային թելիկներ են, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու աղիների միկրոֆլորայի վրա:

Թողարկման ձևը
60 մարմելադե պաստեղ
Օգտագործման խորհուրդներ
3 և բարձր տարիքի երեխաներին 2 պաստեղ, մեծահասակներին օրը 3 պաստեղ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Կալցիում (եռկալցիումֆոսֆատ) – 125 մգ,
  • Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) 3,75 մկգ (150 ՄՄ)
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում, ածխաջրածնային փոխանակության խանգարումներ։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ: Կենսաբանորեն ակտիվ հավելանյութեր երեխաներին տալուց առաջ խորհուրդ է տրվուր խորհրդակցել մանկաբույժի հետ։

Առաջարկվող գին

60 մարմելադե պաստեղ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ