Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Վիտամին С 500 ազնվամորու համով» ծամելու հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես Վիտամին С լրացուցիչ աղբյուր: «Վիտամին С 500 ազնվամորու համով» արտադրանքի բաղադրության մեջ մտնում է ացերոլայի պտուղների և մասուրի պտուղների էքստրակտը՝ որպես Վիտամին C և կենսաֆլավոնոիդների լրացուցիչ աղբյուր, որոնք ուժեղացնում են Վիտամին C ազդեցությունը: Սոլգար ընկերությունից Վիտամին C ծամելու հաբերը հատկապես հարմար են հաբերի և պատիճների կլման դժվարություններ ունեցողներին : Արտադրանքն ունի բնական քաղցր համ և բերանում հաճելի հետհամային զգացողություն:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Վիտամին С ունի հակաօքսիդացնող ազդեցություն, նպաստում է վարակների դեմ օրգանիզմի դիմադրության բարձրացմանը, կոլլագենների սինթեզին, անոթների պատերի ամրացմանը, լնդերի արյունահոսության և կապտուկների առաջացման նվազեցմանը: Մարդու օրգանիզմն ընդունակ չէ ինքնուրույն սինթեզել և C վիտամինի պաշար կուտակել, այդ պատճառով անհրաժեշտ է այն ստանալ սննդի հետ: Հետևաբար, C վիտամինի ընդունումը օրգանիզմ դրական ազդեցություն է թողնում պաշտպանական գործառնությունների վրա: Հատկապես բարձր են ներբջջային կուտակումները լեյկոցիտներում:
Լրացուցիչ բաղադրիչներ՝
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
90 հաբ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։