ԵռակիՕմեգա -3 պատիճներ 950 մգ ԷՊԹ և ԴՀԹ

Օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուները անհրաժեշտ ճարպերի խմբին են պատկանում, քանի որ մասնակցում են գլխուղեղի բջջաթաղանթի, տեսողական անալիզատորի և այլ օրգանների և հյուսվածքների կենսաբանական թաղանթների ձևավորմանը: Քանի որ մարդու օրգանիզմն ինքնուրույն սինթեզ չի կատարում, դրանք պետք է օրգանիզմ մտնեն սննդի հետ: «Եռակի Օմեգա-3 պատիճներ 950 մգ ԷՊԹ և ԴՀԹ » արտադրանքի ստացման համար օգտագործվում է ձկան յուղը, որը հարուստ է Օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուներով և ստացվում է սառը ծովերի խորը ջրերում ապրող ձկներից (անձրուկ, թյունիկ, սարդինա , ծովատառեխ): Օմեգա-3 դասի ճարպաթթուներ պարունակող Սոլգար բոլոր արտադրատեսակներից «Եռակի Օմեգա -3 պատիճներ 950 մգ ԷՊԹ և ԴՀԹ » արտադրանքը պարունակում է Օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուների ամենաբարձր դեղաչափը – 950 մգ մեկ պատիճում: «Եռակի Օմեգա -3 պատիճներ 950 մգ ԷՊԹ և ԴՀԹ » արտադրվում է մոլեկուլային թորման բացառիկ տեխնոլոգիայով, այդ մեթոդը թույլ է տալիս ձկան յուղից հեռացնել ծանր մետաղների աղերը: Կծվածությունից և թթվայնեցումից խուսափելու համար «ԵռակիՕմեգա -3 պատիճներ 950 մգ ԷՊԹ և ԴՀԹ » յուրաքանչյուր պատիճում ավելացվում է բնական Վիտամին E:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են տեսողության պաշտպանությանը, գլխուղեղի աշխատանքի բարելավմանը, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը, խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:

Թողարկման ձևը
50 պատիճ
100 պատիճ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 պատիճ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուներ – 950 մգ,
    այդ թվում՝
  • Դոկոհեքսաենաթթու (ԴՀԹ) – 378 մգ,
  • Էյկոզապենտաենաթթու (ԷՊԹ) – 504 մգ
    Աղբյուր՝
  • ձկան յուղի խտանյութ – 1400 մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Հղիներին և կերակրող մայրերին ընդունել բժշկի խորհրդով և հսկողության տակ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Առաջարկվող գին

50 պատիճ:

100 պատիճ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ