Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Տաուրին 500 մգ» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես տաուրինի լրացուցիչ աղբյուր: Տաուրինը բնական ներբջջային մետաբոլիտ է, որը պարունակվում է կենդանիների և մարդու օրգանիզմում, նպաստում է էներգետիկ և փոխանակման գործընթացի բարելավմանը, բջջաթաղանթի աշխատանքի ապահովմանը, զարկերակային ճնշման կարգավորմանը: Տաուրինը պաշտպանում է լյարդը վնասումից, կարգավորում է ածխաջրածնային և ճարպային փոխանակումը, քանի որ մտնում էլեղաթթուների կազմում, որոնք նպաստում են աղիներում ճարպերի էմուլգացմանը: Տաուրինի առավելագույն կուտակումները հայտնաբերվում են սրտում, լյարդում, արյան և աչքի ցանցենուբջիջներում՝ դրանք այն օրգաններն են, որտեղ տաուրինը բացառապես կարևոր դեր ունի:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Տաուրինը սուլֆոամինաթթու է, որն իրենից ներկայացնում է ներբջջային մետաբոլիտ, որն առկա է կենդանիների և մարդու օրգանիզմում: Տաուրինը նպաստում է էներգետիկ նյութափոխանակության գործընթացների բարելավմանը, բջջաթաղանթի գործառնության ապահովմանը, զարկերակային ճնշման կարգավորմանը: Տաուրինը մասնակցում լյարդի պաշտպանությանը, կարգովորում է ածխաջրածնային և ճարպային նյութափոխանակությունը:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
50 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։