Սելեն 100 մկգ

«Սելեն 100 մկգ» հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես սելենի լրացուցիչ աղբյուր: Սելենը հզոր հակաօքսիդացնող ազդեցություն ունի, օգնում է կանխարգելել օրգանիզմի վաղաժամկետ ծերացումը, դրական ազդեցություն է թողնում տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության վրա, նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցմանը: «Սելեն 100 մկգ» հաբերը արտադրվում են հեշտ յուրացվող օրգանական (խելատային) ձևով:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Սելեն՝ միկրոտարր, որը մասնակցում է օրգանիզմի բազմաթիվ կենսաքիմիական գործընթացներին: Սելենի լրացուցիչ ընդունումը նպաստում է կանանց ֆերտիլության բարձրացմանը, տղամարդկանց սպերմատոզոիդների շարժունության ավելացմանը: Սելենը պաշտպանիչ դեր ունի մարդու օրգանիզմ կապարի, կադմիումի, սնդիկի և այլ ծանր մետաղներ ընկնելիս՝ կանխելով օրգանիզմի թունավորումը:

Թողարկման ձևը
100հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 հաբ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Սելեն (L-սելենոմեթիոնին) – 100 մկգ,
  • Կալցիում (կալցիումի ֆոսֆատ) – 80 մգ,
  • Ֆոսֆոր (կալցիումի ֆոսֆատ) – 60 մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Առաջարկվող գին

100հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ