Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Քրոմի պիկոլինատ» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես քրոմի լրացուցիչ աղբյուր: Քրոմը մասնակցում է գլյուկոզայի նյութափոխանակությանը, օգնում է օրգանիզմին յուրացնել շաքարը: Դրա շնորհիվ քրոմի լրացուցիչ ընդունումը նպաստում է քաղցրի և խմորեղերի նկատմամբ հակման նվազեցմանը, շաքարային դիաբետի զարգացման ռիսկի նվազեցմանը:
«Քրոմի պիկոլինատ» պատիճները պարունակում են քրոմի օպտիմալ դեղաչափը հեշտ յուրացվող օրգանական (խելատային) ձևով:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Քրոմը – կենսական կարևոր միկրոտարր է: Այն հսկայական դեր ունի մեր օրգանիզմի համար: Ինսուլինի հետ միասին քրոմը օգնում է յուրացնել շաքարը, դրանով իսկ լավացնելով գլյուկոզայի նյութափոխանակությունը և կանխարգելելով արյան մեջ շաքարի «տատանումները»: Այդ պատճառով քրոմի ընդունումը հատկապես կարևոր է արյան մեջ շաքարի բարձր ցուցանիշներ ունեցողներին II տիպի շաքարային դիաբետի կանխարգելման համար: Ոչ բոլորը գիտեն քրոմի մեկ այլ կարևոր դերի՝քաշի հսկողության մասին:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
90 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։