Ցինկի պիկոլինատ

«Ցինկի պիկոլինատ » հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես ցինկի լրացուցիչ աղբյուր: Ցինկը հակաօքսիդացնող ազդեցություն ունի, նպաստում է վարակների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, թույլ է տալիս կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, օգնում է վերացնել մաշկի ճարպոտ փայլը և մաշկային բորբոքումները, կանխարգելում է մազաթափությունը, մասնակցում է կոլագենի սինթեզին, խթանում է ինսուլինի արտազատումը, մասնակցում է սպերմատոգենեզի գործընթացին: «Ցինկի պիկոլինատ » հաբերը պարունակում են օրգանական (խելատային) ձևով ցինկ, որը հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից և նվազագույնի է հասցնում աղեստամոքսային համակարգի կողմից կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկը:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Ցինկը մարդու համար կարևոր միկրոտարրերից է, որը չի սինթեզվում օրգանիզմում: Ցինկը նպաստում է իմունիտետի ապահովմանը, օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը արտաքին գործոնների նկատմամբ, հակաօքսիդացնող պաշտպանությանը: Այս հանքանյութը մասնակցում է սպիտակուցների, ածխաջրջրի նյութափոխանակությանը: Այն անհրաժեշտ է հորմոնալ և նյարդային համակարգերի կանոնավոր աշխատանքի համար: Ցինկի լրացուցիչընդունումը թույլ է տալիս կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը և նվազեցնել մաշկի ճարպոտ փայլը:

 

Թողարկման ձևը
100հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 հաբ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Ցինկ (ցինկի պիկոլինատ) – 22 մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Առաջարկվող գին

100հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ