Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Բնական սոյայի լեցիտի» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես ֆոսֆոլիպդների լրացուցիչ աղբյուր: Լեցիտինը անհրաժեշտ ճարպաթթուների՝խոլինի և ինոզիտոլի բնական աղբյուր է, որոնք պաշտպանում են լյարդի բջիջները, մասնակցում դրանց վերականգնմանը, նպաստում խոլեստերինի մակարդակի կարգավորմանը՝ նվազեցնելով աթերոսկլերոզի զարգացման ռիսկը և խթանելով ուղեղի աշխատանքը:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Լեցիտինը խոլինի, ինոզիտոլի, որոշ հանքանյութերի և վիտամինների, նաև ֆոսֆոլիպիդների բնական աղբյուր է, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի յուրաքանչյուր բջջի նորմալգործառնության համար, քանի որ կազմում են բջջաթաղանթի հիմքը: Ֆոսֆոլիպիդները կատարում են կառուցվածքային գործառնություն, ապահովելով բջջային հիմնակմախքը, մասնակցում են մոլեկուլյար փոխադրման և ֆերմենտային ռեակցիաներին:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
100 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։