Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Երեկոյան գարնանածաղկի յուղ 500 մգ» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես պոլի չհագեցած ճարպաթթուների, այդ թվում լինոլեաթթվի և գամմա-լինոլեաթթվի լրացուցիչ աղբյուր: Երեկոյան գարնանածաղկի յուղը օմեգա-6 ճարպաթթուների աղբյուր է, որոնք նպաստում են նախադաշտանային ցիկլի ընթացքի հեշտացմանը: Կոմպլեքսային բուժման ժամանակ թույլ են տալիս նվազեցնել տհաճ զգացողությունները և մաշկի թերությունների արտահայտվածությունը: «Երեկոյան գարնանածաղկի յուղ 500 մգ» պատիճները ստացվում են սառը մամլման մեթոդով, որը թույլ է տալիս պահպանել երեկոյան գարնանածաղկի սերմերի և ակտիվ բաղադրիչների բոլոր օգտակար հատկությունները:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Երեկոյան գարնանածաղկի յուղը օմեգա-6 ճարպաթթուների, մասնավորապես՝ գամմա-լինոլեաթթվի աղբյուր է, որը նպաստում է նախադաշտանային համախտանիշի դրսևորումների մեղմացմանը: ԳԼԹ լրացուցիչ ընդունումը թույլ է տալիս նվազեցնել մաշկի քորը և բորբոքումը տարբեր մաշկային հիվանդությունների ժամանակ (դերմատիտ, էկզեմա, պսորիազ):
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
60 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։