Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
Կուրկումինը բարենպաստ է ազդում ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա, այդ թվում նպաստում է հոդերի առողջ աշխատանքին, օգնում է պաշտպանել սիրտը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ: Կուրկումինի պատիճները անվիճելի գերակայություն ունեն՝ կուրկումայի ավանդական դեղամիջոցների համեմատ, քանի որ արտադրվում են Novasol™ պատենտավորված տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս բարձրացնել Կուրկումինի կենսահասանելիությունը 185 անգամ՝ կուրկումայի փոշու համեմատ: 30նմ փոքր չափի միցելները կայուն են ստամոքսի թթվային միջավայրում, իսկ միցելյար ձևի ամֆիֆիլային հատկությունները ապահովում են կուրկումինի կենսահասանելիության ձևը:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Կուրկումինը նպաստում է հոդերի առողջ աշխատանքին, բարելավում է շարժունակությունը և ճկունությունը, նվազեցնում է մկանային հյուսվածքի և հոդերի բորբոքումները մարզումների ժամանակ: Ունի հզոր հակաօքսիդացնող , վերքերի լավացման ազդեցություն, նպաստում է իմունային համակարգի ակտիվացմանը: Նպաստում է լիպիդային փոխանակության կարգավորմանը, բորբոքային ռեակցիաների նվազեցմանը, ծերացման պրոցեսի դանդաղեցմանը:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
30 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։