Մաշկ, եղունգներ, մազեր

«Մաշկ, եղունգներ, մազեր» հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես ծծմբի, Վիտամին C, ցինկի և պղնձի լրացուցիչ աղբյուր: «Մաշկ, եղունգներ, մազեր» կոմպլեքսի հիմքն է ՄՍՄ (մեթիլսուլֆոնիլմեթանը)՝ օրգանական ծծմբի աղբյուրը, կերատինի (մազերի և եղունգների կառուցողական տարր) և կոլագենի (մաշկի հիմքի) հիմնական բաղադրիչը: Հավասարակշռված բաղադրությունը թույլ է տալիս պահպանել մաշկի առաձգականությունը և ճկունությունը, պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից, նաև կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, ամրացնել մազերը և եղունգները:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Ծծումբը (ՄՍՄ) կերատինի (մազերի և եղունգների գլխավոր կառուցողական տարրն է), ինչպես նաև կոլագենի (դերմայի հիմքը հանդիսացող) կառուցողական բաղադրիչն է: Բացի այդ, ՄՍՄ մասնակցում է ուժեղ հակաօքսիդանտ հանդիսացող գլուտատիոնի սինթեզին: Ցինկը կանխում է մազաթափությունը, մասնակցում է կոլագենի սինթեզին, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, օգնում է վերացնել ճարպոտ փայլը, լավացնել մաշկի վիճակը: Պղինձը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: ՎԻտամին C, ամինաթթուները, L-լիզինը և L-պրոլինըմասնակցում են կոլագենի ձևավորմանը, մաշկին առաձգականություն և ճկունություն են հաղորդում, օգնում է դանդաղեցնել մաշկի տարիքային փոփոխությունները:

Թողարկման ձևը
60 հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 2 հաբ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Վիտամին С (L-ասկորբինաթթու) – 60 մգ,
  • Ցինկ (ցինկի ցիտրատ) – 7,5 մգ,
  • Պղինձ (պղնձի գլիցինատ) – 1 մգ,
  • L-պրոլին – 25 մգ,
  • L-լիզին (L-լիզին հիդրոխրալիտ) – 25 մգ,
  • Մեթիլսուլֆոնիլմեթան (МСМ) – 500 մգ,
  • Կարմիր ջրիմուռների փոշի-75 մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

60 հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ