Օմեգա-3 ձկան յուղի խտանյութ

«Օմեգա-3 ձկան յուղի խտանյութ» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուների լրացուցիչ աղբյուր (էյկոզապենտաենաթթու և դոկոզապենտաենաթթո): Տվյալ բանաձևն իրենից ներկայացնում է օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուների օպտիմալ պարունակությամբ բնական խտացրած ձկան յուղ, որը նպաստում է տեսողության պաշտպանությանը, գլխուղեղի աշխատանքի բարելավմանը, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը, նպաստում է լավ տրամադրությանը: «Օմեգա-3 ձկան յուղի խտանյութ» պատիճների արտադրության ժամանակ կիրառվել է մոլեկուլյար թորման յուրահատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հեռացնել ծանր մետաղների աղերը ձկան յուղից: Կծվածության և թթվայնեցման կանխարգելման համար «Օմեգա-3 ձկան յուղի խտանյութ» յուրաքանչյուր պատիճի մեջ ավելացվել է բնական Վիտամին E:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Սիրտ-անոթային համակարգի վրա Օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուների կազմի մեջ մտնող ձկան յուղի դրական ազդեցությունը պայմանավորված է խոլեստերինի մակարդակի վրա ազդող կարողությամբ: Օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուները անմիջական մասնակցություն ունեն նյարդային համակարգի աշխատանքին, նպաստում են աչքի ցանցենու առողջության պահպանմանը, նաև օգնում են նվազեցնել բորբոքումը արթրիտի ժամանակ և պակասեցնել դեպրեսիվ խանգարումների զարգացման ռիսկը:

 

Թողարկման ձևը
60 պատիճ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 2 պատիճ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Օմեգա-3 պոլի չհագեցած ճարպաթթուներ- 300 մգ,
    այդ թվում
  • Դոկոզահեքսանաթթու (ԴՀԹ) – 100 մգ,
  • Էյկոզապանտեինաթթու (ԷՊԹ) – 160մգ
    Աղբյուր՝
  • ձկան յուղի խտանյութ – 1000 մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

60 պատիճ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ