Օմեգա ճարպաթթուների կոմպլեքս 3-6-9

«1300 мг Օմեգա 3-6-9 ճարպաթթուների կոմպլեքս» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ պոլի չհագեցած ճարպաթթուների, այդ թվում օմեգա 3 պոլի չհագեցած ճարպաթթուների (էյկոզապանտեինաթթու, դոկոզահեքսաենաթթու, ալֆա-լինոլեինաթթո), օմեգա-6 պոլի չհագեցած ճարպաթթուների(լինոլեինաթթու, գամմա-լինոլեինաթթու), Վիտամին Е լրացուցիչ աղբյուր: «1300 мг Օմեգա 3-6-9 ճարպաթթուների կոմպլեքսը» – անփոխարինելի ճարպաթթուների օպտիմալ հավասարակշռումն է, որը նպաստում է մաշկի խոնավեցմանը, մազերին փայլ և առաձգականություն է հաղորդում, թույլ է տալիս նվազեցնել մաշկի թերությունները: Արտադրանքի թարմության պահպանման համար յուրաքանչյուր պատիճում ավելացվել է Վիտամին Е:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Ճարպաթթուները մասնակցում են բջջաթաղանթի ձևավորմանը, ազդում են բջիջների կառուցվածքի և ակտիվության վրա: Օմեգա-6 և Օմեգա -9 ճարպաթթուները բարվոք ազդեցություն են թողնում ընդհանուր առմամբ ամբողջ օրգանիզմի վրա, մասնավորապես՝չափազանց օգտակար են մաշկի և մազերի նորմալ ֆիզիոլոգիական վիճակի համար, թույլ են տալիս մաշկն ավելի խոնավեցված և առաձգական , իսկ մազերն ավելի ուժեղ և փայլուն դարձնել:

 

Թողարկման ձևը
60 պատիճ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 պատիճ 3 անգամ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը

Օմեգա-3 ճարպաթթուներ՝

  • Ալֆա-լինոլենաթթու – 195 մգ,
  • էյկոզապանտեինաթթու – 114,7 մգ,
  • դոկոզահեքսաենաթթու – 73,7մգ
    Օմեգա-6 ճարպաթթուներ՝
  • Լինոլեինաթթու – 199,3 մգ,
  • Գամմա – լինոլեինաթթու – 82,3 մգ,

Օմեգա-9 ճարպաթթուներ՝

  • Օլեինաթթու – 108 մգ,
  • Վիտամին Е – 13 մգ
    Աղբյուր՝
  • Ձկան յուղ- 433,3 մգ,
  • գաղտիկուրի յուղ – 433,3 մգ,
  • Կտավատի յուղ – 433,3 մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

60 պատիճ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ