Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Հիմնական ամինաթթուներ» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես ամինաթթուների լրացուցիչ աղբյուր: Կոմպլեքսը պարունակում է 8 անփոխարինելի ամինաթթուներ, որոնք մասնակցում են օրգանիզմի գլխավոր կառուցող տարրը հանդիսացող սպիտակուցի, այդ թվում կոլագենի և էլաստինի ձևավորման գործընթացին, որոնք նպաստում են մաշկի և ոսկրային հյուսվածքի վերականգնմանը: Ամինաթթուները գտնվում են ազատ L-ձևով, որն ապահովում է դրանց առավելագույնս արագ և արդյունավետ յուրացումը: Արտադրանքն արտադրվում է առանց աղի, շաքարի, գլյուտենի և հնարավոր ալերգենների ավելացման:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Ամինաթթուները օրգանիզմի բոլոր սպիտակուցների կառուցվածքային բաղադրիչներն են: Ամինաթթուներն անհրաժեշտ են ֆերմենտների, հորմոնների, օրգանիզմի բոլոր օրգանների և հյուսվածքների համար: Քանի որ օրգանիզմում մշտապես կատարվում են սինթեզի և վերականգնման պրոցեսները, նորմալ գործառնության համար անհրաժեշտ է ապահովել անփոխարինելի ամինաթթուների համապատասխան մակարդակը, հավասարակշությունը և մուտքը օրգանիզմ:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
30 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։