Կոլագենի և հիալուրոնաթթվի կոմպլեքս

«Կոլագենի և հիալուրոնաթթվի կոմպլեքս» հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես C վիտամինի, խոնդրոիտին սուլֆատի և հիալուրոնաթթվի աղբյուր: Օգնում է պահպանել մաշկի խոնավեցման օպտիմալ մակարդակը, դանդաղեցնել ծերացման, կնճիռների ձևավորման գործընթացը, լավացնում է մաշկի տուրգորը, ապահովում է գերազանց խոնավեցում և մաշկի երկարատև փափկեցում: «Կոլագենի և հիալուրոնաթթվի կոմպլեքսը» պրեմիում դասի բարձրորակ արտադրանք է: Արտադրանքի բաղադրության մեջ մտնող հիալուրոնաթթուն և II տեսակի կոլագենը ներկայացված են ցածր մոլեկուլային ձևով, որն ապահովում է դրանց յուրացման բարձր աստիճանը: «Կոլագենի և հիալուրոնաթթվի կոմպլեքսը» անվտանգության բարձր պրոֆիլ ունի, քանի որ արտադրվում է առանց սինթետիկ պահածոյացնող նյութերի և հնարավոր ալերգենների:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Կոլագենը մաշկին առաձգականություն, ճկունություն է հաղորդում, մասնակցում է եղունգների, մազերի և այլ շարակցական հյուսվածքների ամրացմանը, հիալուրոնաթթուն հագեցնում է մաշկը խոնավությամբ: Խոնդրոիտին սուլֆատը լրացուցիչ դրական ազդեցություն է թողնում աճառային հյուսվածքի վիճակի վրա: Վիտամին С կարևոր դեր ունի կոլագենի սինթեզում, իսկ խոնդրոիտին սուլֆատը նպաստում է աճառային հյուսվածքի վերականգնմանը:

Թողարկման ձևը
30 հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 հաբ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Խոնդրոիտինսուլֆատ – 192մգ,
  • Հիալուրոնաթթու – 120 մգ,
  • Վիտամին С (կալցիումի ասկորբատ) – 100 մգ
    Աղբյուր՝
  • Հիդրոլիզացված կոլագեն II տիպի – 720մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

30 հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ