Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
Կոէնզիմ Q-10 (ուբիխինոն) նպաստում է բջջային էներգիայի ձևավորմանը, թույլ է տալիս բարձրացնել աշխատունակությունը, ֆիզիկական դիմացկունությունը, թույլ է տալիս հաղթահարել խրոնիկական հոգնածությունը։
“Կոէնզիմ Q-10 60 մգ” բարենպաստ ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի վրա, նպաստում է օրգանիզմի պաշտպանությանը ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից, հակաօքսիդանտային ազդեցություն թողնելով, թույլ է տալիս պաշտպանել օրգանիզմը վաղաժամ ծերությունից։
“Կոէնզիմ Q-10 60մգ” ունի բարձր կենսահասանելիություն՝ բրնձի թեփի յուղի ավելացման շնորհիվ։ “Կոէնզիմ Q-10 60մգ” պատիճներում պապրիկայի ավելացում, պաշտպանում է գործող նյութը լույսի ազդեցությունից։
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Կոէնզիմ Q-10 կարևոր դեր ունի էներգիայի առաջացման մեջ, որը հատկապես անհրաժեշտ է սրտի, մկանների և ուղեղի բջիջների աշխատանքի համար, ունի ուժեղ հակաօքսիդացնող ազդեցություն, որը թույլ է տալիս պաշտպանել օրգանիզմը ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից: Բացի այդ, Կոէնզիմ Q-10 լրացուցիչ ընդունումը նպաստում է կենսական ուժերի և էներգիայի մակարդակի բարձրացմանը, ինչը հատկապես կարևոր է ֆիզիկական, մտավոր և զգայական բարձր ծանրաբեռնվածության դեպքում, խրոնիկական հոգնածության համախտանիշի ժամանակ:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
30 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։