Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
Կանգավիտես®- երեխաների համար վիտամինների նորարար սերիա, որն ապահովում է երեխայի օրգանիզմի համար օգտակար վիտամինների օպտիմալ օրական պահանջը, իսկ արտադրության յուրաքանչյուր փուլում որակի հսկողությունը երաշխավորում է անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակը: Վիտամին C օգնում է բարձրացնել երեխայի օրգանիզմի իմունիտետը և դիմադրողականությունը վարակների դեմ: Այդ պատճառով Վիտամին C լրացուցիչ ընդունումը հատկապես կարևոր է մրսածության աշնանային-ձմեռային ժամանակահատվածների համար, նաև խորհուրդ է տրվում հաճախ հիվանդացող երեխաներին: C վիտամինով Կանգավիտեսը նարնջի համով արտադրվում է բացառապես մանրազնին ընտրված բնական բաղադրիչներից առանց պահածոյացնող նյութերի, ներկանյութերի և հնարավոր ալերգենների ավելացման: 100մգ C վիտամինով Կանգավիտեսը նարնջի համով թողարկվում է ծամելու հաբերի տեսքով, որոնք հաճելի նարնջի համ ունեն:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Վիտամին С մասնակցում է իմունային համակարգի գործառնությանը, նպաստում է բջիջների աշխատանքը խթանող հակամարմինների սինթեզին, որոնք պատասխանատու են բակտերիայի և վիրուսների վերացման, նաև անհրաժեշտ են հյուսվածքների վերականգնման համար: Վիտամին С օգնում է բարձրացնել երեխայի օրգանիզմի իմունիտետը և դիմադրողականությունը վարակների հանդեպ:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժիշկ-մանկաբույժի հետ։ Մինչև 14 տ․ երեխաներին տալ բժիշկ-մանկաբույժի հետ համաձայնեցմամբ և հսկողությամբ։
90 ծամելու հաբ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։