Կալցիում-Մագնեզիում Վիտամին D3 հետ

«Կալցիում-Մագնեզիում D3 Վիտամինով» հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես D3 Վիտամինի, կալցիումի և Մագնեզիումի աղբյուր: «Կալցիում-Մագնեզիում D3 Վիտամինով» հաբերը պարունակում են օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող կալցիումի և Մագնեզիումի ցիտրատային (խելատային) ձևը: Կոմպլեքսի կազմում կալցիումը և Մագնեզիումը պարունակվում են օպտիմալ հարաբերությամբ2:1: Կալցիումը, Վիտամին D3 և Մագնեզիումը նպաստում են ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը, օստեոպորոզի կանխարգելմանը, նվզեցնում են սրունքային մկանների ջղաձգությաննվազեցմանը, ապահովում են սիրտ-անոթային համակարգի կանոնավոր աշխատանքը:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Կալցիումը և Մագնեզիումը ոսկրային հյուսվածքի հիմքն են կազմում՝ զգալի ազդեցություն թողնելով ոսկրային հյուսվածքի հանքայնացման և խտության վրա : Բացի այդ, Մագնեզիումը կարգավորում է D վիտամինի նյութափոխանակությունը, որն իր հերթին մասնակցում է ֆոսֆոր-կալցիումային նյութափոխանակության կարգավորմանը, ոսկրային հյուսվածքի հանքայնեցմանը և կալցիումի հոմեոստազի ապահովմանը:

Թողարկման ձևը
150 հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 հաբ 1-2 անգամ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Կալցիում (կալցիումի ցիտրատ) – 200 մգ,
  • Մագնեզիում (Մագնեզիումի օքսիդ, Մագնեզիումի ցիտրատ) – 100 մգ,
  • Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) – 80 ՄՄ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Ընդունել բժշկի խորհրդով և հսկողության տակ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

150 հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ