Կալցիում-Մագնեզիում-Ցինկ

«Կալցիում-Մագնեզիում-Ցինկ» հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում՝ կալցիումի, Մագնեզիումի և ցինկի լրացուցիչ աղբյուր: Կալցիումը թույլ է տալիս ապահովել ոսկրերի ամրություն, Մագնեզիումը նպաստում է կալցիումի յուրացմանը և ապահովում է հավասարաչափ բաշխումը ոսկրային հյուսվածքում, ցինկը մասնակցում է կոլլագենի սինթեզին և ոսկրի ձևավորմանը: Արտադրանքի յուրահատկությունը կայանում է կալցիումի, Մագնեզիումի և ցինկի մեկ հաբում համակցության մեջ, իսկ հանքանյութերի հատուկ օրգանական (խելատային) ձևը թույլ է տալիս հասնել օրգանիզմի կողմից յուրացման առավելագույն աստիճանին:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Կալցիումը հանդիսանում է ոսկրային հյուսվածքի և դենտինի հիմնական բաղադրիչը, վերահսկում և ապահովում է հուզականությունը, նեյրոմեդիատորների ազատումը, մկանների կրճատումը և թուլացումը: Մագնեզիումը կարգավորում է հանքայնացումը, հավասարաչափ աճը, ոսկրային հյուսվածքի ճկունությունը և ամրությունը, բարձրացնում է ոսկրերի ռեպարատիվ հնարավորությունը: Ցինկը ֆերմենտների սկզբունքորեն կարևոր համագործոն է, որոնք մասնակում են ոսկրային հյուսվածքի մատրիքսի տարբեր մոլեկուլային բաղադրիչների սինթեզին:

Թողարկման ձևը
100հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 2 հաբ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Կալցիում (կալցիումի կարբոնատ, կալցիումի ցիտրատ, կալցիումի գլյուկոնատ) – 333 մգ,
  • Մագնեզիում (Մագնեզիումի օքսիդ, Մագնեզիումի ցիտրատ, Մագնեզիումի գլյուկոնատ) – 133 մգ,
  • Ցինկ (ցինկի գլյուկոնատ) -5 մգ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Հղիներին և կերակրող մայրերին Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

100հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ