Կալցիում 600

«Կալցիում 600» հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես Վիտամին D և կալցիումի լրացուցիչ աղբյուր: Կալցիումը նպաստում է ոսկրերի խտության և ամրության նվազեցմամբ բնութագրվողօստեոպորոզի կանխարգելմանը, մասնակցում է արյան մակարդելիության գործընթացին, սրտի աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև նյարդային ազդակների փոխանցման գործընթացին: Կալցիումի ևՎիտամին D օպտիմալ օրական դեղաչափը «Կալցիում 600» յուրաքանչյուր հաբում թույլ է տալիս ընդունել արտադրանքը օրը 1 անգամ: «Կալցիում 600» հաբերը խորհուրդ են տրվում առաջին հերթին մինչև 30 տարեկաններին:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Կալցիումը մարդու կարևորագույն հանքանյութերից մեկն է, ընդ որում օրգանիզմում ամբողջ կալցիումի գրեթե 99% առկա է ոսկրային և աճառային հյուսվածքում, և միայն կալցիումի 1% առկա է փափուկ հյուսվածքներում և արտաբջջային հեղուկում: Կալցիումը արյան մակարդելիության համակարգի կարևորագույն բաղադրիչն է, որն անհրաժեշտ է սրտի կայուն աշխատանքի ապահովման, նյարդային ազդակների փոխանցման գործընթացների իրականացման համար: Վիտամին D3 300 ՄՄ դեղաչափով բարձրացնում է օրգանիզմում կալցիումի հասանելիությունը և յուրացումը:

Թողարկման ձևը
60 հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 հաբ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Կալցիում (կալցիումի կարբոնատ ոստրեների խեցիներից – 600 մգ,
  • Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) – 300 ՄՄ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Հղիներին և կերակրող մայրերին ընդունել բժշկի խորհրդով և հսկողության տակ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

60 հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ