Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Յոդ գորշ ջրիմուռներից և կալիումի յոդիդից» հաբերը խորհուրդեն տրվում՝ որպես յոդի լրացուցիչ աղբյուր: Օրգանիզմի կողմից յոդի յուրացումը կարող է խախտվել տարբեր գործոնների ազդեցությամբ, այդ թվում այլ կարևորագույն միկրոսնուցող նյութերի (վիտամինների և միկրոտարրերի) օրգանիզմի անբավարար ապահովման դեպքում, ինչպես նաև սթրեսի հետևանքով առօրյա կյանքում: Յոդի պակասի դեպքում նշվում է հոգնածություն, գլխացավ, տրամադրության անկում, նյարդային վիճակ, գրգռվածություն,մ հիշողության և մտավոր աշխատանքի նվազեցում:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Յոդը վահանաձև գեղձի հորմոնների պարտադիր կառուցվածքային բաղադրիչն է, որն իր հերթին ապահովում է մարդու օրգանիզմի ամբողջական զարգացումը, աճը և գործառնությունը՝բազմակողմանի ազդեցություն թողնելով նյութափոխանակության բոլոր գործընթացների վրա:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, վիճակ, երբ յոդով դեղամիջոցները հակացուցված են։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ: Վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցողև յոդի դեղամիջոցներ օգտագործող անձանց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-էնդոկրինոլոգի հետ։
250 հաբ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։