Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Գոտու Կոլայի էքստրակտի» պատիճները խորհուրդ են տրվում՝ որպես տրիտերպենային գլիկոզիդների լրացուցիչ աղբյուր: «Գոտու Կոլայի էքստրակտը» նպաստում անոթների պատերի ամրացմանը, ցելյուլիտի առաջացման կանխարգելմանը և դանդաղեցմանը լիմֆոդրենաժային ազդեցության հաշվին, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության բարելավմանը և ուղեղը թթվածնով մատակարարմանը: «Գոտու Կոլայի էքստրակտի» պատիճները բացառապես բնական հումքից են՝ կիրառելով վակումային չորացման և PhytO_2X համակարգի յուրահատուկ տեխնոոգիաները, որոնք թույլ են տալիս պահպան ելբոլոր ակտիվ նյութերը հումքի պատրաստման ջերմային ռեժիմների պահպանմամբ և բնական հակաօքսիդացնող նյութերի կիրառմամբ (վիտամին А, С, բետա-կարոտին).
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Գոտու Կոլան հայտնի է՝ որպես «հիշողության բույս», քանի որ բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը և ուղեղի արյան մատակարարումը, դրանով իսկ ակտիվացնելով հիշողության և մտածողության գործընթացները, բարձրացնում է ռեակցիայի արագությունը: Նաև Գոտու Կոլան նպաստում է վերջույթներում արյան շրջանառության բարելավմանը, անոթային պատի թափանցելիության նվազեցմանը, կանխարգելում է այտուցների առաջացումը, օգնում է կանխարգել ելերակների վարիկոզ լայնացման զարգացումը: Արյան և լիմֆայի շրջանառության բարելավման շնորհիվ՝ Գոտու Կոլայի էքստրակտի լրացուցիչ ընդունումն ազդում է ցելյուլիտի նվազեցման վրա: Վերոնշյալ ազդեցություններից բացի Գոտու Կոլայի էքստրակտն ունի զգալի վերականգնող հատկություններ, նպաստում է մաշկի վերականգնմանը և նորացմանը, վերքերի, կապտուկների և այրվածքների լավացման արագացմանը:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
100 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։