Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
«Մագնեզիումի ցիտրատ» հաբերը խուրհուրդ են տրվում՝ որպես Մագնեզիումի լրացուցիչ աղբյուր: Մագնեզիումը բնական հակասթրեսային գործոն է, որն օգնում է օրգանիզմին դիմադրել բարձր զգայական ծանրաբեռնվածությանը և սթրեսին: Մագնեզիումի լրացուցիչ ընդունումը նպաստում է միգրենի նոպաների հաճախության և ուժգնության, ոտքերի ջղաձգումների նվազեցմանը, բարձր զարկերակային ճնշման կարգավորմանը: «Մագնեզիումի ցիտրատը» ներկայացված է օրգանական (խելատային) ձևով, որը հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից:
Ֆարմակոլոգիական գործողությունը՝
Մագնեզիումը կարգավորում է զարկերակային ճնշումը, կանխարգելում է մկանների ջղաձգումները, հանում է անոթների սպազմը, կանխարգելում է երիկամային քարերի առաջացումը: Բացի այդ, Մագնեզիումը բնական հակասթրեսային գործոն է, կարգավորող աղդեցություն ունի նյարդային համակարգի վիճակի վրա նյարդային լարման, ընկճախտի դեպքում, պաշտպանում է նյարդային համակարգը քայքայիչ ցնցումներից:
Հղիներին և կերակրող մայրերին Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
60 հաբ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։