Կալցիումի ցիտրատ D3 վիտամինով

«Կալցիումի ցիտրատ D3 վիտամինով» հաբերը խորհուրդ են տրվում՝ որպես կալցիումի և D վիտամինի լրացուցիչ աղբյուր: Կալցիումը նպաստում է ոսկրերի խտության և ամրության նվազեցմամբ բնութագրվող օստեոպորոզի կանխարգելմանը, մասնակցում է արյան մակարդելիության գործընթացին, սրտի աշխատանքի պահպանմանը , նյարդային ազդակների փոխանցմանը: Խոլեկալցիֆերոլի տեսքով D3 վիտամինը նպաստում է ոսկրային հյուսվածքի կողմից կալցիումի յուրացմանը: «Կալցիումի ցիտրատ D3 վիտամինով» արտադրանքում կալցիումը ներկայացված է օրգանական (խելատային) ձևով, ինչը թույլ է տալիս հեշտ յուրացվել օրգանիզմի կողմից:

Ֆարմակոլոգիական գործողությունը՝

Կալցիումի բավարար սպառումը պահանջվում է կյանքի բոլոր փուլերում, սկզբնական շրջանում՝ ոսկրային զանգվածի գագաթնակետին հասնելու, այնուհետև պահպանելու և հետագայում կորստի կանխարգեման համար, քանի որ տարիքի հետ սկսվում է ոսկրերից կալցիումի բնական լվացումը: Սակայն ոսկրային հյուսվածքի ձևավորմամբ կալցիումի դերը չի ավարտվում: Կալցիումը արյան մակարդելիության համակարգի կարևորագույն բաղադրիչն է, որն անհրաժեշտ է սրտի կայուն աշխատանքի ապահովման, նյարդային ազդակների փոխանցման համար: Կալցիումի ցիտրատը, տարբերություն կալցիումի կարբոնատի, յուրացվում է օրգանիզմի կողմից նույնիսկ ստամոքսում ցածր թթվայնության դեպքում:

Թողարկման ձևը
60 հաբ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին օրը 1 հաբ 3 անգամ ուտելու ընթացքում:
Բաղադրությունը
  • Կալցիում (կալցիումի ցիտրատ) – 250 մգ,
  • Վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ) – 150 ՄՄ
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Հղիներին և կերակրող մայրերին Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումներ

Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Առաջարկվող գին

60 հաբ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ