Քուն և գիշերային սթրեսի կառավարում - Solgar Հայաստան

Քուն և գիշերային սթրեսի կառավարում

Բնական բուսական բաղադրիչներ՝ բարձրորակ քնի համար

Սթրեսը կյանքի բնական մաս է կազմում, բայց բացասական սթրեսի ավելցուկը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Աշխատանքի, ընտանիքի, տնային գործերի, առողջության և ֆինանսների հետ կապված լարվածությունը կարող է ազդել ձեր քնի որակի և ինքնազգացողության վրա։

Ամբողջ գիշեր անվերջ շուռումուռ գալու փոխարեն, դիմեք «Solgar Sleep & Night Stress Control»-ին։ Մելատոնին չպարունակող, բուսական հիմքի վրա գիշերային ունիկալ համալիրը, որը մշակվել է Solgar-ի փորձագետների կողմից սթրեսից պաշտպանվելու և քնի որակը բարելավելու համար, պարունակում է կլինիկորեն ուսումնասիրված դեղաբույսերի խառնուրդ, վիտամին B6 և L-թեանին ամինաթթու՝ կենսամատչելի ձևով։

Վալերիանայի էքստրակտն օգնում է նվազեցնել անհանգստությունն ու դյուրագրգռությունը, մարակույայի էքստրակտը նպաստում է տագնապային վիճակի նվազեցմանը և քնի բարելավմանը, իսկ գայլուկի կոների էքստրակտը բարձրացնում է քնի որակը, որպեսզի առավոտյան ձեզ հանգստացած զգաք։

Կանաչ թեյի տերևներից ստացված L-թեանինը նպաստում է թուլացմանը, քուն մտնելու և քնի տևողության բարելավմանը: Այն նաև բարձրացնում է սթրեսին դիմակայելու ունակությունը, ուշադրության կենտրոնացումը, լավացնում հիշողությունը և նպաստում լավ տրամադրությանը ամբողջ օրվա ընթացքում:

Վիտամին B6-ն անհրաժեշտ է նյարդային համակարգի առողջ վիճակի պահպանման և էներգիայի համար, ինչպես նաև կարևոր դեր է խաղում քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրման մեջ։

Նյարդային գերլարվածությունը կանխարգելելու և սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու համար օրվա ընթացքում խորհուրդ ենք տալիս համատեղել «Քուն և գիշերային սթրեսի կառավարումը» այնպիսի միջոցների հետ, ինչպիսիք են «Մագնեզիումի ցիտրատը» և «Օրվա սթրեսի կառավարումը»։

Թողարկման ձևը
30 պարկուճ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին՝ օրական 1 պատիճ ուտելուց հետո, քնելուց 30 րոպե առաջ:
Биологически активные вещества
  • Վիտամին В6 (պիրիդոքսինի հիդրոքլորիդ) – 1 մգ,
  • Վալերենաթթու – 0,5 մգ,
  • L-թեանին – 100 մգ,
  • դեղաբույսերի խառնուրդ՝ կատվախոտի արմատի էքստրակտ, մարակույայի (պասիֆլորա ինկարնատա) ծաղիկների էքստրակտ, գայլուկի կոնի էքստրակտ։
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Հակացուցումներ

Անհատական զգայունություն բաղադրիչների նկատմամբ, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Առաջարկվող գին

30 պարկուճ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ