Սպիտակուցային շիճուկ Վէյ տու գո վանիլի համով

Սպիտակուցային շիճուկ Վէյ տու գո՝ էական ամինաթթուների աղբյուր է L- ձևով, որը շատ կենսամատչելի ձև է հեշտ կլանման համար: Շիճուկի սպիտակուցը բարձր կենսաբանական արժեք ունի օրգանիզմի համար։ Լինելով ամինաթթուների աղբյուր՝ այն օգնում է արագացնել հիվանդություններից հետո վերականգնման շրջանը, պահպանել հագեցվածության զգացումը և հարստացնել սննդակարգը, ինչը կարող է հատկապես կարևոր լինել ավագ սերնդի համար:

«Grass Fed Whey to Go» սպիտակուցային շիճուկ է, որը պարունակում է 20 գրամ սպիտակուց մեկ շերեփով, որը ստացվում է Նոր Զելանդիայի խոտով կերակրվող կովերից:

Սպիտակուցային շիճուկ Վէյ տու գո վանիլի համով կարող է օգտագործվել սպիտակուցային կոկտեյլների և ձեր սիրած թխած մթերքների պատրաստման համար՝ բարձրացնելու դրանց սննդային արժեքը և օգուտները: Ապրանքը պարունակում է բնական վանիլի բուրմունք:

Դեղաբանական գործողություն՝

Սպիտակուցը կենսական նշանակություն ունի մարմնի հյուսվածքների պահպանման և վերականգնման համար, այն ծառայում է որպես ֆերմենտների կառուցվածքային բաղադրիչ և օգնում է վիտամինների և հանքանյութերի կլանմանը: Օրինակ, սպիտակուցի պակասի դեպքում երկաթի կլանման գործընթացը կարող է զգալիորեն խաթարվել: Իսկ սպիտակուցի սննդային արժեքը կախված է նրա ամինաթթուների բաղադրությունից և օրգանիզմի կողմից կլանվելու կարողությունից։

Ամինաթթուները կարևոր տարրեր են մաշկի առաձգականությունը պահպանելու և երիտասարդական գեղեցկությունը երկարացնելու համար: Լեյցինը, վալինը և իզոլեյցինը անհրաժեշտ են մարմնին էներգիայի կորուստները լրացնելու համար՝ քայքայելով ոչ թե ներքին սպիտակուցը, այլ ենթամաշկային ճարպի պաշարները։ Տրիպտոֆանը և թիրոզինը օգնում են ճնշել քաղցի զգացողությունը՝ կարգավորելով արյան մեջ ինսուլինի մակարդակը: Տրիպտոֆանն ունի նաև որոշ հանգստացնող ազդեցություն, որն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը:

Թողարկման ձևը
Բանկա 338 գ քաշով, չափիչ գդալով 26 գ
Օգտագործման խորհուրդներ
Մեծահասակներին՝ օրական 1 գդալ ճաշի ժամանակ, մեկ բաժակ (200 մլ) ջրի, կաթի կամ հյութի մեջ լուծելուց հետո։
Բաղադրությունը

Ակտիվ բաղադրիչների բաղադրությունը, 1 չափման գդալ՝

  • L-ալանին – 1025 մգ․
  • L-ասպարատիկ թթու – 2209 մգ․
  • L-գլուտամինաթթուն – 3294 մգ․
  • L-հիստիդին – 363 մգ․
  • L-իզոլեյցին – 1210 մգ․
  • L-լեյցին – 241 մգ․
  • L-լիզին – 1917 մգ․
  • L-մեթիոնին – 451 մգ․
  • L-ֆենիլալանին + L-տիրոզին- 673 + 725 մգ․
  • L-պրոլին – 973 մգ․
  • L-տրեոնին – 1129 մգ․
  • L-տրոպտոֆան – 444 մգ․
  • L-վալին – 1088 մգ․
  • L-ցիստեին – 651 մգ.
Լրացուցիչ տեղեկատվություն
Օգտագործումը հղիության և կրծքով կերակրելիս

Հակացուցումներ

Բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն, հղիություն, կրծքով կերակրում, ֆենիլկետոնուրիա:

Առաջարկվող գին

Բանկա 338 գ քաշով, չափիչ գդալով 26 գ:

ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԿՍԱԾ 1947 ԹՎԱԿԱՆԻՑ

 

Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։

 

Դրանում է կայանում Solgar® որակի Ոսկե Ստանդարտը

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

  • Գիտականորեն հիմնավորված արտադրություն
  • Բաղադրիչներ հուսալի աղբյուրներից
  • Արհեստական բաղադրիչների և լցոնումների օգտագործման բացառում
  • Սեփական արտադրություն ամբողջական ցիկլի միակ գործարանում
  • Որակի բարձր ստանդարտներ՝ USP-ջրի զտիչներ, HEPA-օդի զտիչներ