Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
Խոլինը և ինոզիտոլըվիտամինանման նյութեր են, որոնք համապատասխանաբար պատկանում են B, B4, B8 խմբի վիտամիններին: Դրանք հանդիսանում են բջջաթաղանթիբաղադրիչներ, կարևոր դեր ունեն առողջ աճի և բջիջների աշխատանքի ժամանակ:
Խոլինը և ինոզիտոլը պահպանում են էներգետիկ փոխանակությունը, ինչպես նաև հեպատոպրոտեկտորներ են, արագացնում են լյարդի վնասված հյուսվածքների վերականգնումը դեղամիջոցների, վիրուսների թունավոր ազդեցության ժամանակ, ընդհանուր առմամբ բարելավում է լյարդի աշխատանքը և կանխարգելում լեղաքարերի առաջացումը:
Ֆարմակոլոգիական ազդեցություն
Խոլինը ֆոսֆոլիպիդների (լեցիտինի) կառուցվածքային բաղադրիչն է, բարելավում է ինսուլինի և խոլեստերինի մակարդակը օրգանիզմում, նպաստում է ճարպերի նորմալ նյութափոխանակությանը։ Խոլինից օրգանիզմում սինթեզվում է կարևոր նեյրոմեդիատոր՝ ացետիլխոլինը՝ նյարդային ազդակների փոխանցողը։
Ինոզիտոլի աշխատանքը բազմաշերտ է՝ բջջաթաղանթի ամրացում, նյարդային հյուսվածքի վերականգնում, սպիտակուցի կառուցվածքի ակտիվ մասնակցություն, դրական ազդեցություն նյութափոխանակությանը, աթերոսկլերոզի կանխարգելում։
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ
Բաղադրիչների անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում
100 պատիճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։