Պրոդուկտներ ()
Տեսնել բոլորը
Աստաքսանտինը «կարոտինոիդների թագավորն» է, բնության հրաշք է և ամենահզոր բնական հակաօքսիդանտներից մեկը, որը բարձր կոնցենտրացիաներով հանդիպում է ծովախեցգետնի, կրիլի, սաղմոնի և ջրիմուռների մեջ։ Աստաքսանտին Solgar-ը ստանում են քաղցրահամ ջրերում աճող ջրիմուռից՝ Haematococcus pluvialis (Հեմատոկոկուս պլյուվիալիս), որը բնական աստաքսանտինի պարունակությամբ առաջատար է:
Աստաքսանտինը, որպես հզոր հակաօքսիդանտ, պաշտպանում է աչքերը լույսի պատճառած վնասից, մաշկը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումից և ֆոտոծերացումից, ինչպես նաև նպաստում է մաշկի խոնավության և առաձգականության մակարդակի բարձրացմանը։ Այն նաև օգնում է պահպանել իմունային համակարգը, խթանում է հակամարմինների արտադրությունը և պահպանում հակաօքսիդանտների հավասարակշռությունը։
Մշակման եռամսյա գործընթացն ապահովում է բարձրորակ աստակսանտին՝ կարոտինոիդների ավելի քան 95% պարունակությամբ, իսկ յուրաքանչյուր պարկուճում պարունակվող բարձր աստիճանի զտված արևածաղկի ձեթը արժեքավոր հավելում է, որի շնորհիվ Solgar-ը ստանում է բնական կարոտինոիդի բնական ծածկույթ՝ արտադրանքի օգտագործման ողջ ընթացքում թարմություն ապահովելով։.
Solgar-ն օգտագործում է բարձրորակ հումք՝ ակտիվ բաղադրիչների առավելագույն կոնցենտրացիայով՝ էկոլոգիապես մաքուր AstaPure տեխնոլոգիայով միկրոջրիմուռներից Աստաքսանտին արտադրելու համար։
Տեսողության համապարփակ պահպանման համար միկրոջրիմուռներից ստացված Աստաքսանտինը համակցվում է ԴՀԹ (դոկոզահեքսաենաթթու) բարձր պարունակությամբ Եռակի Օմեգա-3 950 մգ միջոցի հետ, որն աչքի ցանցաթաղանթի կառուցվածքի մաս է կազմում, նպաստում է աչքերի լորձաթաղանթի և արյան անոթների վիճակի բարելավմանը և արցունքագեղձերի գործունեության վերականգնմանը։ Մաշկի երիտասարդությունն ու փայլը ներսից երկարացնելու համար, համապարփակ առաջարկությունը լրացրեք «Մաշկ, եղունգներ, մազեր» պրեմիում բանաձևով։
Աստաքսանտին – 5 մգ;
Աղբյուրը՝ Հեմատոկոկուս պլյուվիալիս ջրիմուռի էքստրակտ
Անհատական զգայունություն բաղադրիչների նկատմամբ, հղիություն, կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
60 պարկուճ:
Արդեն 75 տարի է ինչ Solgar® բրենդն աշխատում է ի բարօրություն որակի, առողջության և բարօրության։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել պրեմիում դասի նուտրիենտներ լավագույն հումքից՝ ոչ մեծ խմբաքանակներով և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողության նկատմամբ բարձր պահանջներով։