Որակյալ հումք
SOLGAR ընկերությունն ընտրում է ամբողջ աշխարհի լավագույն բնական հումքի մատակարարներին՝ հիմնվելով բազմամյա փորձի վրա: SOLGAR ընկերությունը պահանջում է մատակարարներից անալիզների վկայականների տրամադրում, որպեսզի մատակարարվող հումքի իսկությունը և բարձրորակությունը հաստատվի:
Գիտահետազոտական կենտրոն
SOLGAR ընկերության գիտնականների թիմը ակտիվորեն զբաղվում է նոր նյութերի որոնմամբ, գիտական հրապարակումների և ընթացիկ հետազոտությունների ամփոփմամբ: SOLGAR ընկերությունը գիտական հետազոտությունների անբաժանելի մասն է:
Որակի հսկողություն
Որակի սեփական լաբորատորիան անցկացնում է համալիր հետազոտություններ արտադրության նախնական փուլերում, միջին փուլում և պատրաստի արտադրանքի ստացման փուլում՝ կատարելով ավելի քան 130 հսկողության ստուգումներ: SOLGAR լաբորատորիան՝ վերջին ատյանն է, որն իրավունք է տալիս արտադրանքին կրելու SOLGAR ոսկե պիտակը:
Ջրի մաքրման նորագույն համակարգ
SOLGAR ընկերությունը կիրառում է ջրի նորագույն համակարգ, որը գործում է հետադարձ օսմոսի սկզբունքով, ինչը թույլ է տալիս հասնել ջրի մաքրման բարձրագույն աստիճանին:
Օդափոխության ժամանակակից համակարգ
Արտադրական տարածքներում առկա
ամբողջ օդը անցնում է բազմաթիվ HEPA ֆիլտրերով, որոնք ֆիլտրում են օդում առկա 99,9% մասնիկներ:
Մաքրություն
Յուրաքանչյուր խմբաքանակի արտադրությունից հետո սարքավորումն ամբողջությամբ քանդվում է մասերի և վարակազերծվում է չվնասող բնական մաքրող միջոցներով, որոնք շրջակա միջավայրին վնաս չեն պատճառում:
KOSHER վկայական
SOLGAR ընկերությունն առաջին ընկերությունն է, որի որոշ արտադրատեսակների համար ստացվել է «KOSHER» վկայական:
Halal վկայական
SOLGAR ընկերությունն ունի «HALAL» վկայական որոշ արտադրատեսակների համար:
Բուսական պատիճներ
SOLGAR ընկերությունն առաջիններից մեկն է, որը սկսել է կիրառել բուսական պատիճներ:
Հնարավոր ալլերգենների բացակայությունը
Ոսկե ստանդարտի™ համաձայն SOLGAR ընկերությունը շաքարի, աղի, գլյուտենի, կաթնային բաղադրիչների ավելացնելուց խուսափում է: SOLGAR ընկերության արտադրանքը չի պարունակում արհեստական ներկանյութեր և բուրավետիչներ, ԳՄՕ և այլ հնարավոր ալերգեններ:
Պրեմիալ փաթեթավորում
SOLGAR ընկերության արտադրանքը փաթեթավորված է մուգ գույնի ապակյա շշերում, որոնք լավագույնս պաշտպանում են արտադրանքը ջերմության տատանումներից, լույսից և խոնավությունից: Ապակյա շշերը կարող են ենթարկվել երկրորդական մշակման: